147. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ախալցխա— Բելի Կլյուչ
(էջ 256)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 40:
1 Սույն նամակին նախորդող Օլգա Թումանյանի նամակն անհայտ էր։
2 Հավանաբար, հուլիսի 11-ին Թումանյանի գրած նամակն է, որ Օլգա Թումանյանը պետք է ստանար իր նամակը գրելու օրը։
3 Շուշան Վարդազարյանի նամակը և Թումանյանի պատասխանը չեն պահպանվել։
4 Պահպանվում է Մ. Թումանյանի՝ հուլիսի 8-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 660)։ Մինչև հուլիսի 17-ն Ուրավելից Մ. Թումանյանին ուղղած միայն մեկ նամակ է պահպանվել՝ հուլիսի 2-ին գրվածը։
148. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ուրավել—Բելի Կլյուչ
(էջ 258)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 41։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է ըստ նախորդ և այս նամակների բովանդակության։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Տե՛ս նախորդ՝ հուլիսի 17-ի նամակը։
2 Ըստ Աշխեն Թումանյանի վկայության՝ գրող Մադաթ Պետրոսյանի կինն է։
3 Հիշատակված նկարը տե՛ս ԹԹ № 1664 ալբոմում, լուսանկար № 510:
4 Նամակը, ըստ երևույթին, պետք է գրած լինի Ղազար Տեր-Գրիգորյանը (Ջավախեցին):
Ախալքալաք և ապա Գանձա Թումանյանը գնացել է օգոստոսի կեսերին։ Այդ ճամփորդության մասին մանրամասն տե՛ս Ջավախեցու և Վարդան Շահպարոնյանի հուշերում (ԹԺՀ, 416, 429)։
5 Աբասթուման բանաստեղծը գնացել է օգոստոսի 7-ին, ինչպես գրել է Մ. Թումանյանին հուլիսի 19-ի նամակում։