բարևներ են ուղարկում և ստորագրում նաև մայր ու դուստր Մելիք-Հայկազյանները (ԳԱԹ, Թֆ, ց2, № 96). այնուհետև Շանթի չափածո խոստովանությունը սիրահարված լինելու մասին (տե՛ս ՈւՀ4, 362), թյուրիմացության մեջ են գցել ինչպես Փիլ. Վարդազարյանին, այնպես էլ Թումանյանին։ Ինչ վերաբերում է Շանթի իսկական ամուսնությանը, ապա դա կայացել է 1903-ին, Ջավահիր (Ջավո) Ներսիսյանի հետ (Թունից ուղարկած չափածո խոստովանությունը վերաբերում էր վերջինիս)։
186. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 316)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (է)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է նամակի բովանդակությամբ, Աբասթումանում բանաստեղծի գտնվելու փաստով։
Տպագրվել է ԵԺV, 218-219։
1 Նկատի ունի Փիլ. Վարդազարյանի՝ սեպտեմբերի 19-ի նամակը և Շանթի՝ սեպտեմբերի 11-ի (օգոստոսի 29-ի) բացիկը (ԳԱԹ, Թֆ, № 1021, Թֆ, ց2, № 96):
2 Տե՛ս Օլգա Թումանյանին գրած նույն օրվա նամակի № 5 ծանոթագրությունը, սույն նամակի աոաջին հրատարակիչներին հայտնի չի եղել Շանթի և Հեղինե Մելիք-Հայկազյանի ամուսնությանը վերաբերող թյուրիմացությունը և նրանք վերջինիս սխալմամբ ներկայցրել են իբրև «Վերնատան հարս»:
3 Նկատի ունի բանաստեղծությունների 1903 թ. ժողովածուի նախապատրաստումը։
4 Խոսքը վերաբերում է Թումանյանին Փիլ. Վարդազարյանի գրած սեպտեմբերի 19-ի նամակում գրքի վաճառքի համար որոշած գնին՝ 5 ռուբլի (ԳԱԹ, Թֆ, № 1021)։
5 Տե՛ս նույն նամակը։
6 Հավանաբար, նկատի ունի արտասահմանում ճամփորդելու իր ցանկությունը, ինչպես երևում է այս և հաշորղ նամակներից։
7 Խոսքը վերաբերում է գրենական պիտույքների համար Թումանյանին խոստացած ամսական 3 ռուբլուն, որը պետք է տրվեր Մ. Թումանյանի և Փիլ. Վարդազարյանի որոշմամբ (հավանաբար, նկատի ունի, որ Շուշանը՝ վերջինիս քույրը, ավելի առատաձեռն է)։
8 Ամսական 35 ռուբլի վճարել են ոչ թե բժշկին՝ Տեկուտևին, այլև տանտիրոջը՝ Տյաչկինին. Փիլ. Վարդազարյանը իր նամակում այս երկուսին շփոթել է։