Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

242. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Կիսլովոդսկ

(էջ 397)

Հուլիսի 9

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 8։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է փոստային ոչ այնքան հստակ կնիքով։ Պետք է ենթադրել, որ այս բացիկը պատասխան է Կիսլովոդսկից Ա. Զարգարյանի ուղարկած 1903 թ. հուլիսի <1> -ի բացիկի (ԳԱԹ, Թֆ,№ 628)։

Տպագրվում է աոաջին անգամ։

243. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթաման-Շուլավեր

(էջ 397)

Հուլիսի 16

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 72։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով։

Տպագրվում է աոաջին անգամ։

1 Օլգա Թումանյանի հուլիսի 13-ին գրած նամակն անհայտ է։

2 Խոսքը վերաբերում է դարասկզբի տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պատճառով ցարիզմի դեմ ծավալված ելույթներին։

3 Նկատի ունի եղբոր՝ Վահանի, զինվորական ծառայությունից ազատվելու համար իր արած միջնորդությունները։ Այդ կապակցությամբ Թումանյանի գրած նամակները չեն պահպանվել։

244. ՄՈԻՇԵՂ, ԱՇԽԵՆ, ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Աբասթուման—Շուլավեր

(էջ 400)

Հուլիսի 20, 21

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԹԹ ՄՄ, № 1218։ Անթվակիր է. առաջին հրատարակության ժամանակ թվագրվել է 1901, ճշտվում է 1903՝ ըստ բանաստեղծի երեխաների ձեռքով գրված 1903 թ. հուլիսի 15-ի բացիկի, որ Աբասթուման հասել է 19-ին (ԹԹ, ՄՄ, № 1222), հասցեատերը պատասխանել է այս նամակով։ Որ իսկապես սույն նամակը պատասխանն է հուլիսի 15-ի՝ երեխաների գրած բացիկի, ապացույց է «Նամակների տակ ինչ եք միշտ գրում քո դուստր-դուստրն ավելորդ է, ես գիտեմ»