1 Ինքնագրում՝ VIII. ինչպես նախորդ նամակներում, այստեղ էլ հեղինակային վրիպում է, ճշտվում է նախորդ և հաջորդ նամակների բովանդակությամբ։
2 Տե՛ս № 245 նամակի № 2 ծանոթագրությունը։
3 Օլգա Թումանյանի այդ նամակն անհայտ է։
247. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Դսեղ
(էջ 403)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ ց 3, № 75։ Տարեթիվը, որոշվում է Աբասթումանում գրված լինելու փաստով։ Տպագրվում է աոաջին անգամ։
1 Տե՛ս № 241, 243—246 նամակները։ Ստացված նամակներն անհայտ են:
2 Անուշ Թումանյանից ստացված նամակը չի պահպանվել։
248. ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Շալավեր
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, № 848։ Տարեթիվը որոշվում է նախորդ նամակով։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Մեծ բաբոն Օլգա Թումանյանի մայրն է։
249. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասթամա-Թիֆլիս
(էջ 405)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 16 (բ)։ Անթվակիր է. առաջին հրատարակության մեջ թվագրվել է 1910. թյուրիմացության պատճառը Աբասթումանում գտնվելն է, որտեղ Թումանյանը հանգստացել և բուժվել է 1903 և 1910 թվականներին, ճշտվում է՝ 1903 ըստ նամակի բովանդակության, հատկապես սենյակների գների, գերմանացի տանտիրոջ, Հեղինե Մելիք-Հայկազյանի (որի մասին ինչպես այստեղ,