265. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 423)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (16)։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես՝ ինքնագրով։
Տպագրվել է ՈւՀ 2, 430։
1 9 0 4
266. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 424)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 291։ Անթվակիր է․ ժամանակը որոշվում է հասցեատիրոջ մոր՝ Եղիսաբեթ Դոլուխանյանի մահվան (1904, փետրվ. 12) և թաղման (փետրվ. 15) փաստերով (ճշտվում է ըստ՝ ՄՇ, 1904, № 27, փետր. 14)։
Տպագրվել է ԵԺ V, 264-265։
1 Ըստ նամակի առաջին հրատարակության ծանոթագրության, բանաստեղծը նկատի ունի իրեն, Աղայանին և Շանթին (V, 264)։ Հավանաբար ժամանակին ազգանունները ճշտել է Մարիամ Թումանյանը։
2 Նամակի վերջում Ղ․ Աղայանը իր կողմից ավելացրել է հետևյալը. «Խնդրեմ ընդունել և իմ ցավակցությունս ու հաղորդել նաև Ձեր վշտացյալ հայրիկին և եղբայրներիդ ու քույրերիդ»։
267. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Երևան-Թիֆլիս
(էջ 425)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 82։ Ժամանակը որոշվում է փոստային կնիքով։
Թե ի՞նչ նպատակ ուներ Թումանյանի այս այցելությունը Երևան՝ չպարզվեց։
Տպագրվում է առաջին անգամ։