(1904-ի հունիսի 24-ին), ապա Շուլավերում գտնվելու և թվագրության փոխարեն գրված «կարծեմ հինգշաբթի» խոսքերով (հուլիսի 29-ը հինգշաբթի է) Ղարաքիլիսա ուղարկված լինելը (նախորդ գիտական՝ հրատարակության մեջ՝ Դիլիջան) որշվում է ըստ հասցեատիրոջ 1904 թ. հուլիսի 27-ի բացիկի (ԳԱԹ, Թֆ, ց3, № 166), որի պատասխանը սույն նամակն է։
Տպագրվում է ըստ նախորդ գիտական հրատարակության բնագրի՝ ԵԺ V, 271—272։
1 Ակնարկում է Վարյա Խանդամիրյանի և Հակոբ Մանանդյանի ամուսնությունը, որը կայացել էր Էջմիածնում (տե՛ս նամակ № 275)։ Մատենադարանում Մանանդյանն ուսումնասիրում էր հայկական ձեռագրերը և հայոց պատմություն։
2 Վ. Խանդամիրյանից ստացած նամակը և Թումանյանի հիշված պատասխանն անհայտ են։ Բացիկով գրած պատասխանի մասին հիշատակություն ունի՝ հասցեատերը վերևում հիշատակված հուլիսի 27-ի բացիկում։
3 Նկատի ունի իրենց հունիսի 24-ի համատեղ այցելությունը Անի։
4 Հակոբ Մանանդյանի «Ուսումնասիրություն Դավիթ Հարքացի փիլիսոփային վերագրված իմաստասիրական երկերի» աշխատությունը այդ օրերին տպագրության ընթացքի մեջ էր (ԱՐ, 1904, № 2, 6, 7, ապա հրատարակվել է առանձին գրքով «Դավիթ Անհաղթի խնդիրը նոր լուսաբանությամբ» ուսումնասիրության հետ)։ Ընծայականով գիրքը, 1904 թ․ հունիսի 19 թվագրությամբ պահպանվում է Թումանյանի անձնական գրադարանում, № 5 (309)։
5 Հիշատակված օրիորդը Հ. Մանանդյանի քույրն է, Արսենը՝ եղբայրը։
282. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՑԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
(էջ 438)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 11 (ա)։
Տպագրվել է ԵԺ V, 273-275։
1 Փիլ. Վարդազարյանի նամակը չի պահպանվել։
2 Մեջբերումը կատարված է «Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ…»– բանաստեղծությունից, որի նախնական վերնագիրը եղել է «N-ին»։ «Դու քո ճամփեն գընա…» վերնագրով տպագրվել է «Լույս» օրացույց-հանդեսում 1903 թ. էջ 313-314 և ապա՝ ԲԹ։
3 Ինչպես այս, այնպես էլ երկու տող ներքև արված մեջբերումը «Պանդուխտ եմ, քույրի՛կ» բանաստեղծությունից է (1902)։ Առաջին անգամ