Էջ:Իմամաթ.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և համայնական հարկերը հալածելով յանձնէ պետական սնդուկին։

Վեհապետի բոլոր իրավունքների լիազօրն է ամէն մի գիւղատէր խան և սրա իրաւունքների սահմանները կրճատելու, ընդարձակելու ոչ ոք լիազօրութիւն չունի: Գիւղատէրը ինչպէս անսահման իշխանն է իր կալւածքի, այնպէս էլ՝ անմիջական պատասխանատու է այնտեղ կատարւած բոլոր ոճրագործութեան։ Իւրաքանչիւր կալւածքի—գիւղի սահմաններում կատարւած ամեն մի չարագործութեան համար գաւառապետը, նահանգապետը կամ կենդրոնական վարչութիւնը ճնշում է կալւածատիրոջ, որը կատարւած ոճրի միակ պատասխանատուն է ճանաչւում:

II

3. Ամէն մի կալւածատէր խան իր գիւղում ունի համայնքից ընտրւած աղսագալիների ժողովը և իր գործակալը— մուբաշիր որոնք վարում են բոլոր հասարակական և մասնաւոր գործերի քննութիւնները և զեկուցանում են կալւածատիրոջ, որ տալիս է վերջնական որոշումը։ Ամեն մի կալւածքում կատարւած չարագործութեան վնասները պարտաւոր է կալւածատէրը անմիջապէս յանձնել գաւառապետին կամ նահանգապետին, եթէ չի կարողանում չարագործին բռնել ու յանձնել իշխանութեան։ Կառավաութեան լիազօրները ամենայն խստութեամբ կալւածատէրից պահանջում են չարագործին, եթէ չեն յանձնում ոճրագործներին, այդ ժամանակ տուգանքի և վնասների ցուցակը կազմում է կառավարութեան լիազօրը քմահաճոյքի համաձայն։ Ընդհանրապէս թոյլ կալւածատէրները աւելի են տուժում, քանթէ ուժեղները, զօրեղ դատաւորները լաւ են քամում իրանց որսի ոսկորների ծուծը,