ՍՈՎԽՈԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Սոցիալիստական գյուղատնտեսական ձեռնարկությունների երկու տիպերի՝ սովխոզների և կոլտնտեսությունների, սեփականության տարբեր ձևերից բխող առանձնահատկությունները պայմանավորում են նրանց կառավարման ձևերի մեջ եղած տարբերությունը։
Սովխոզը պետական գյուղատնտեսական ձեռնարկություն է, ուստի նրա տնտեսական կառավարումը ղեկավարվում կենտրոնացված ձևով համապատասխան ռեսպուբլիկական կամ մարզային մինիստրությունների ու տրեստների կողմից: Հայկական ՍՍՌ պտղաբուծական և խաղողագործական սովխոզների ղեկավարությունը կենտրոնացված է Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհի սովխոզների տրեստում, իսկ անասնապահական սովխոզների կառավարումը՝ ՀՍՍՌ Գյուղատնտեսությանմ մինիստրության սովխոզների տրեստում։
Սովխոզների կառավարման հիմնական խնդիրներն են գյուղատնտեսական արտադրանքի կազմակերպումը, նրա ապահովումը նյութական, դրամական ռեսուրսներով, առանձին արտադրական օղակների (բաժանմունք, ֆերմա, ձեռնարկություն) գործունեության կոորդինիացիան, պլանային առաջադրանքների կատարումը և այլն։
Սովխոզի կառավարումը գլխավորում է դիրեկտորը, որը նշանակվում է համապատասխան վերադաս օրգանի կողմից։ Սովխոզի դիրեկտորը ղեկավարում է տնտեսութեան ամբողջ աշխատանքը։ Նրա իրավասության տակ է (պրոֆմիութենական կազմակերպության համաձայնությամբ) աշխատանքի ընդունելը և ազատելը (բացառությամբ տեղակալի և սովխոզի գլխավոր մասնագետների)։ Սովխոզի դիրեկտորը տնօրինում է տնտեսության նյութական և դրամական միջոցները։ Նա վարկ է ստանում պետությունից, պայմանագրեր է կնքում տարբեր ձեռնարկությունների հետ, իրականացնում է բոլոր այն միջոցառումները, որոնք կապված են մատակարարման, ստացված արտադրանքի իրացման և սովխոզի այլ