Jump to content

Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնտեսական գործունեության հետ։ Դիրեկտորը պատասխանատու է պետության առաջ տնտեսության ճիշտ կազմակերպման արտադրական առաջադրանքների ու մյուս պլանների կատարման համար։

Մեծ պատասխանատվություն է դրվում սովխոզների գլխավոր մասնագետների վրա (գլխավոր գյուղատնտես, գլխավոր զոոտեխնիկ, գլխավոր ինժեներ-մեխանիկ)։ Նրանք պատասխանատու են իրենց ենթակա ճյուղի և աշխատանքի բնագավառի դրության համար։ Նրանց հիմնական խնդիրն է՝ արտադրության կազմակերպումը, աոաջավոր փորձի և գյուղատնտեսական գիտության նվաճումների արմատավորումը սովխոզային արտադրության մեջ և դրա հիման վրա գյուղատնտեսական կուլտուրաների բարձր բերքատվության ու անասնապահության մթերատվության բարձրացման պլանների կատարման ապահովումը։ Գլխավոր մասնագետների վրա է դրվում նաև գյուղատնտեսական մեքենաների ճիշտ օգտագործման և պետական գույքի պահպանման պատասխանատվությունը։

Սովխոզի բաժանմունքի կամ անասնապահական ֆերմայի կառավարիչը ղեկավարում է իրեն հանձնած բաժանմունքի (ֆերմայի) աշխատանքները։ Նա պատասխանատվություն է կրում բաժանմունքի (ֆերմայի) վիճակի, նրա արտադրական պլանների կատարման համար։ Այն սովխոզներում, որտեղ անցել են ներսովխոզային տնտհաշվարկի, սովխոզների բաժանմունքի կառավարիչները պատասխանատու են նաև իրենց ենթակա մասի տնտեսավարական-ֆինանսական գործունեության համար։

Սովխոզի բաժանմունքի կամ ֆերմայի կառավարիչ սովորաբար նշանակում են արտադրության ղեկավարման երկարամյա փորձ ունեցող մասնագետի։ Շատ սովխոզներում բաժանմունքի կառավարչի աշխատանքը համատեղվում է տնտեսության մասնագետի պաշտոնի հետ։

Սովխոզի բաժանմունքի կամ ինքնուրույն անասնապահական ֆերմայի ղեկավարները անմիջականորեն ենթարկվում են տնտեսության դիրեկտորին, իսկ մասնագիտական (ագրոտեխմիկական,