Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապագայի քաղաք

Որքա՞ն են ապրում քաղաքները։ Մոսկվան, Երևանը, Լենինականը, օրինակ հարյուրամյակների և հազարամյակների տարիք ունեն։ Այնտեղ ապրել են մեր ապուպապերը, կապրեն նաև մեր ծոռները։ Այդ քաղաքները մեծանում են վերակառուցվում, փոխվում է նրանց ճարտարապետությունը։ Իսկ սովետական իշխանության տարիներին մեր երկրում կառուցվել են հազարից ավելի նոր քաղաքներ։

Շատ քաղաքներ էլ դեռևս կառուցվում են։ Եվ նրանք նույնպես ստեղծվում են դարերի համար։ Նշանակում է կարելի է ասել, որ նրանց բնակիչներն այսօր արդեն ապրում են ապագայի քաղաքներում։ Ուստի և ճարտարապետի համար ամենագխավորը կանխատեսելն է, թե ինչպիսին է լինելու քաղաքն ապագայում, շատ տասնամյակներ անց, որք՞ան բնակիչ է ապրելու այնտեղ և ի՞նչ փոխադրամիջոցներից են նրանք օգտվելու, ինչպիսի՞ բնակարաններ (կացարաններ) են ունենալու, և ինչպիսին են դառնալու գործարանները։ Եվ թե որքան երեխաներ են լինելու քաղաքում։

Ուշադրությամբ դիտելով ներկան, ճարտարապետը կարող է կռահել, թե ինչն է, որ այսօր պակասում է քաղաքին, և ինչը անհրաժեշտ կլինի նրան ապագայում։

Շատ քաղաքներ ծնունդ են առել առանց որևէ խելամիտ հատակագծի, աճել պատահականության քմահաճույքներով։ Եվ մինչև հիմա էլ դրանք չեն կարողանում գտնել իրենց հստակ, բնական սահմանները։ Դրանք ընդարձակվել են «դուրս թափվել» թույլատրելի սահմաններից, ինչպես խմորը տաշտից։ Քաղաքները «հոսում» են իրենց մեջ առնելով արվարձանները, մեր անտառները։

Ընտրության տարբեր ուղիներ կան․ քաղաքը կա՛մ պետք է սեղմվի հին սահմանների մեջ, կա՛մ անվերջ աճի, մեծացնի չափերը։ Բայց գուցե կա երրո՞րդ ճանապարհը։ Առաջ քաղաքներն աճում էին լայնությամբ, այժմ վեր են խոյանում իրենց բազմահարկ տներով Այդ կերպ քաղաքները