Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաթիսկաֆ

–Մինչև հատակը մնում է 50, 45, 40...,-բարձրախոսից լսվում է հեռավոր ձայնը: Կապիտանի կամրջակին կանգնած մարդիկ ուշադրությամբ լսում են: Օվկիանոսի վրա սահում են ամպերը, զով քամին ալիքների կատարներից փրփուր է պոկում: Իսկ այնտեղ, ներքևում, խավարի և լռության մեջ, ծովի խորխորատն է իջնում բաթիսկաֆը` խորջրյա նավը («բաթիսկաֆ» հունարեն է և բառացի նշանակում է «խոր նավ»): Այն նման է սուզանավի, բայց նրա երկարավուն իրանը լցված է ոչ թե օդով, այլ բենզինով։ Օդն այստեղ պիտանի չէ. մեծ խորություններում ջրի հսկայական ճնշումը պահածոյի տուփի նման կճզմեր բաթիսկաֆը: Իսկ բենզինը ջրի ճնշմանը լավ է դիմանում և ջրից էլ թեթև է։ Ուստի բենզինով լի իրանը բաթիսկաֆի համար լողան է։ Օդ կա միայն բաթիսկաֆի ստորին մասում` ամենաամուր պողպատից պատրաստված գնդում, ուր նստած են մարդիկ։ Չորս և կես ժամ առաջ սեղմվեց «վայրէջք» կոճակը, և բաթիսկաֆը, բալաստի ծանրության տակ, սկսեց ավելի ու ավելի խորասուզվել ջրի մեջ։ Հաստ ապակու ետևում վաղուց մարել է ցերեկվա լույսը: Լուսարձակի պայծառ ճառագայթների մեջ լողում են խորջրյա արտասովոր ձկները: Վերջապես նրանք էլ անհետացան: Եվ ահա լուսարձակը լուսավորեց տղմոտ հատակը: –Մենք անդունդի հատակին ենք,- միկրոֆոնով հայտնում է հետազոտողներից մեկը: Դանդաղորեն հանդարտվում է բաթիսկաֆի բարձրացրած տիղմի ամպը։ Այժմ հարկավոր է ամեն ինչ ուշադիր զննել, լուսանկարել, չափել ջրի ջերմաստիճանը, հատուկ հարմարանքով տիղմի փորձանմուշ վերցնել։ Դրանից հետո միայն սեղմվում է «վերելք» կոճակը։ Բաթիսկաֆը դեն է նետում բալաստը և սկսում է լողալ վեր, նորից դեպի արևը, դեպի մարդիկ, դեպի օվկիանոսի ազատաշունչ քամին: Դա 1960 թ. էր: Շվեյցարացի գիտնական Օգյուստ Փիքարի ստեղծած «Տրիեստ» բաթիսկաֆը իջավ Մարիանյան անդունդի` Խաղաղ օվկիանոսի ամենախոր տեղերից մեկի, հատակը։ Ծովային սպա Դոն Ուոլշը և գիտնականի որդին՝ Ժակ Փիքարը, հասան 10 919 մ խորության: Խորության ռեկորդը սահմանված էր: Բայց ավելի փոքր խորություններում էլ շատ բան պետք է հետազոտել: Եվ նորից դեպի ծովի խորքերն են գնում գիտության նավերը: Դրանց մեջ է «Սևերյանկա» սովետական սուզանավը։ Սա չի կարող այնքան խորը սուզվել որքան բաթիսկաֆը։ Դրա