Եվրոպայում և Ամերիկայում նա բարեկամներ կգտնի նաև Ռուսաստանում։
«Նրա երաժշտության մեջ կա մոտ հարազատ մի բան, որն անմիջապես ջերմ համակրական արձագանք է գտնում մեր սրտերում»,— նրա մասին ասել է Պյոտր Իլյիչ Չայկովսկին։
Գրիգը նրա հետ ծանոթացել և մտերմացել է Գերմանիայում։ Առհասարակ նա այնքան էլ չէր սիրում հեռանալ իր հայրենիքի սահմաններից։ Կյանքի վերջին քսան տարիներին նա գրեթե մշտապես ապրել է փոքրիկ, բլրաշատ Տրոլդհաուգենում, որը գտնվում էր հայրենի Բերգենի մերձակայքում։
Բարձր ծառերը խիտ շրջապատել են փայտե տնակը։ Ծովափից գալարվելով ձգվում է նեղլիկ մի արահետ որով դեպի տնակն են բարձրանում ձկնորսները, մոտակա սղոցարանի բանվորները, գյուղացիները։ Նրանք լուռ նստոտում են պատուհանների տակ և երաժշտություն լսում։ Բաց պատուհաններից տարածվում է դաշնամուրի նվագը որ պատմում է հայրենի անտառների գեղեցկության, ծովի հեռուներում թևածող ազատաշունչ երգի, հյուսիսային ջինջ երկնքի մասին։ Երբ Գրիգը նվագում էր «Նորվեգական պարերը», մարդկանց թվում էր, թե նորից իրենց ջահել օրերի գեղջկական հարսանիքում են ահա գյուղի ջութակահարը հնչեցրեց առաջին ուրախ ակորդները, և մարդկանց վառ զգեստներն արդեն փայլկըտում են հնօրյա կրակոտ շուրջպարում։
Գրիգի Տրոլդհաուգենի տունը հիմա էլ կա Տարբեր երկրներից շատ այցելուներ են գալիս այն տեսնելու։ Չէ՞ որ նրա երաժըշտությունը հուզում է ոչ միայն նորվեգացիներին, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում են իսկական, կենսունակ արվեստը բարի անպաճույճ, մարդկային։
Երբ ձմռանը ձյունը նստում է տան շուրջը եղած ծառերին և թավ գորգով ծածկում տանիքը, թվում է, թե արահետի ոլորանից այն կողմ մեծ եղևնու ետևում թաքնվել են Գրիգի ստեղծագործությունների հերոսները։ Ահա վիկինգները հյուսիսի դյուցազունները, որոնց խրոխտ քայլքը մենք լսում ենք նրա դաշնամուրային բալլադում, «Հոլբերգի ժամանակներից» սյուիտում։ Թվում է նաև, թե սառցաշունչ օդում քարացել մնացել է քնքշալի ու թախծոտ, մեղմանուշ մի մեղեդի, որ ասես կանչ է կամ տրտունջ Սոլվեյգի Իբսենի «Պեր Դյունտ» պիեսի հերոսուհու, ձայնն է դա Այդ պիեսի համար Գրիգի գրած երաժշտությունը դուք դեռ բախտ կունենաք լսելու և կսիրեք։ Դուք երբեք չեք մոռանա Սոլվեյգին՝ Պերի հավատարիմ համբերատար մտերմուհուն, որն իր ողջ կյանքում սպասեց նրան։
Գրիգոր Նարեկացի
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հազարավոր ձեռագրերի հետ պահվում է 9661 թվահամարով մի մատյան որը գրվել է Աստրախան քաղաքում, 1837 թ․։ Այդ ձեռագրում թվով 17 ավանդություններ ու զրույցներ կան Գրիգոր Նարեկացու մասին։ Իսկ ակադեմիկոս Արամ Ղանալանյանն իր «Ավանդապատում» գրքում դրանց թիվը 24-ի է հասցրել։ Այսքան շատ ավանդություն ու զրույց ոչ մեկի մասին չի ստեղծվել Նարեկացու անունն են հիշեցնում նաև Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ հիշարժան վայրեր, հուշարձաններ Նարեկացու քարերը Վաս պուրականի Նարեկ, Հարգիդ գյուղերում և Նարեկավանքի մոտակայքում, Նարեկացու աղոթատեղին Նարեկ գյուղի մոտ, Նարեկացու գիհիի ծառը Ձևե գյուղում, Նարեկացու տունը Եվդոկիայում և այլն։
Ավանդություններն ու զրույցները պատմում են այն ջերմ սիրո ու վերաբերմունքի մասին, որ Գրիգոր Նարեկացին տածել է մարդու և ապրող ամեն արարածի նկատմամբ։ Դրանցից մեկում կարդում ենք, որ Նարեկացին հովվություն է անում Հարգիդ գյուղի մեռած հովվի փոխարեն և ստացած։