Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետերբուրգի ապստամբները հյուսիսային ընկերություն կոչվող գաղտնի հեղափոխական կազմակերպության անդամներ էին, իսկ հարավի ապստամբները՝ Հարավային ընկերության անդամներ: Ապստամբության ջախջախումից հետո ոստիկանությունը երկու ընկերությունների անդամներին էլ ձերբակալեց։

Ովքեր էին դեկաբրիստները: Մեծամասնությամբ սպաներ էին, որ կրքոտ սիրում էին ազատությունը և ատում ցարական իշխանությունը։ 1812 թ. նրանք մասնակցել էին Նապոլեոնի ջախջախմանը։ Բայց Եվրոպայից տուն վերադառնալով, նրանք իրենց Երկրում տեսան նույն անգութ կարգերը։ Պատերազմի մասնակից սպաներից բացի, գաղտնի ընկերությունների անդամներ դարձան Ռուսաստանի կրթված, խիզախ ու վճռական մարդկանցից շատերը։ Նրանց շարքում էին բանաստեղծներ Կ. Ֆ. Ռիլեևը, Ա. Ի. Օդոևսկին և Վ. Կ. Կյուխելթեկերը, որոնք երիտասարդ տարիքի բերումով չէին մասնակցել 1812 թ. պատերազմին, գրող Ալեքսանդր Բեստուժև Մարլինսկին։

Ցարը դաժանորեն հաշվեհարդար տեսավ դեկաբրիստների հետ։ Բանաստեղծ Կոնդրատի Ռիլեևին, հարավային ընկերության ղեկավար Պավել Պեստելին, Սերգեյ Մուրավյով Ապոստոլին, Պյոտր Կախովսկուն և դեռ բոլորովին երիտասարդ Միխայիլ Բեստուժև Ռյումինին կախաղան բարձրացրին։ Ապստամբության շատ մասնակիցների աքսորեցին Սիբիր տաժանակրության։ Որոշ սպաների աստիճանազրկեցին, որպես շարքային զինվոր ուղարկեցին Կովկաս, ուր այդ ժամանակ պատերազմ էր գնում։

Կովկաս աքսորված դեկաբրիստներից շատերը եղան Հայաստանում։ Ակտիվորեն մասնակցեցին Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրելու, ինչպես նաև հայկական մի շարք քաղաքների ու բերդերի համար մղված մարտերին։ Նրանց մեջ էին Ն. Դեպրերադովիչը, Ա. Պ և Պ. ԲԵստուժև Եղբայրները: Ի Բուրցովը, Ե. Լաչինովը, Պ. Լեմանը, Պ. և Ի. Կոնովնիցին եղբայրները, Մ. Պուշչինը և շատ ուրիշներ։ Կովկասյան բանակում ծառայող դեկաբրիստների ոգևորության և հերոսական գործերի աղբյուրը նրանց առաջավոր գաղափարներն էին, ազգերի հավասարության, նրանց իրավունքների ճանաչման սկզբունքները։ Նրանց համար շատ հասկանալի էր Անդրկովկասի ժողովուրդների պայքարը պարսիկ և թուրք կեղեքիչների դեմ։

Դեկաբրիստները ծանոթ են եղել և բարեկամական կապեր են հաստատել մի շարք հայ գործիչների Հարություն Ալամդարյանի,