Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Դրոշ

Ալ դրոշն առաջին անգամ բոցի պես փողփողաց 1832 թ հունիսին՝ Փարիզի աշխատավորության ապստամբության ժամանակ, բարիկադների վրա։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում այն կրկին ծածանվեց 1871 թ, Փարիզի կոմունայի օրերին։

Ռուսաստանում կարմիր դրոշն առաջին անգամ ասպարեզ է եկել 1878 թ, Պետերբուրգի բանվորների ցույցի ժամանակ։ Այն դեպի երկինք պարզեց երիտասարդ արհեստավոր Յակով Պոտապովը, որին իրենց ամուր բազուկներով բարձրացրած պահում էին ընկերները:

1905 թ մարտական կարմիր դրոշները ծածանվում էին Մոսկվայում՝ բանվորական Պրեսնյայի հերոսական բարիկադների. փողփողում ապստամբած հեղափոխական նավերի՝ «Պոտյոմկին» զրահանավի և «Օչակով» հածանավի վրա:

Կարմիր դրոշի ներքո, Լենինի կուսակցության գլխավորությամբ, բանվորները, զինվորները և գյուղացիները հաղթանակ տարան 1917 թ հոկտեմբերին: Այդ հաղթանակից հետո կարմիր գույնը դարձավ սովետների Երկրի պետական դրոշի գույնը: Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր դրոշն այդ գույնը ժառանգել է ողջ աշխարհի հեղափոխական մարտիկների շատ սերունդներից։

Մեր դրոշի վրայի մուրճն ու մանգաղը խորհրդանշում են բանվորների ու գյուղացիների անխախտ բարեկամությունը: Իսկ մուրճ ու մանգաղի վերևում պատկերված աստղի հինգ թևերը նշանակում են երկրագնդի հինգ մայրցամաքների աշխատավորների եղբայրությունն ու միասնությունը։

Պետական դրոշը ժողովրդի դրոշն է՝ սրբությունը: Այն մարմնավորում է ժողովրդի հպարտությունն իր երկրի համար, նրա մշտական պատրաստակամոթյունը աշխատանքով և կյանքով պաշտպանելու նրա պատիվն ու անկախությունը: Իրենց պետական դրոշներն ունեն մեր երկրի 15 եղբայրական հանրապետությունները էստոնական ՍՍՀ և Լատվիական ՍՍՀ դրոշների վրա պատկերված են փրփրադեզ կապույտ ալիքներ․ չէ՞ որ ծովը մեծ դեր ունի մերձբալթյան այդ հանրապետությունների կյանքում։ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը նույնպես կարմիր է դրոշի մեջտեղից երկայնքով անցնում է կապույտ մի շերտ, որը կազմում է դրոշի լայնքի մեկ քառորդը։

Միութենական հանրապետությունների բոլոր դրոշները պսակված են հնգաթև աստղով և մուրճ ու մանգաղի պատկերով: Դրանց միավորում է կարմիրը աշխատավորների ինտերնացիոնալ եղբայրության գույնը:

Սովետական Միության կարմիր դրոշը խաղաղության դրոշն է:

Մարդկության սերն է այդ դրոշի մեջ
Չկա այլ դրոշ այդքան պարզ ու մեծ
Նրա մեջ է մեր փառքը հուրհրում
Ավելի ջերմը չկա աշխարհում
Նրա մեջ անշեղ լույսն է մեր զորեղ
Զորեղ ավելի չկա ոչ մի տեղ
Նրա մեջ կյանքն է մեր արդար, ազատ,
Չկա այլ դրոշ այդքան հարազատ

Ն Ս Տիխոնով
Դրուժինա

«Դրուժինա»–ն հին ռուսական բառ է, որ ծագում է «друг»՝ «բարեկամ» բառից։

Երբ վրա է հասնում դժբախտությունը կամ պատերազմելով գալիս է ոսոխը, ո՞վ է առաջինը օգնության հասնում։ Անշուշտ, բարեկամը, բոլոր բարեկամները միասին։ Եվ այն, ինչ վեր է նույնիսկ դյուցազնի ուժից, հաղթահարում են համերաշխ, համախմբված մարդիկ։ Դրուժինաները տարբեր են լինում։ Բանվորական դրուժինաները (ջոկատները) մարտնչում էին Կրասնայա Պրեսնյայի բարիկադներում։ Սանիտարական ջոկատները ռազմաճակատում պայքարում էին վիրավորների կյանքը փրկելու համար Հրշեջ ջոկատները