Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախատեսած նկարների տակ երբեմն ստորագրել է հայերեն՝ Հովհաննես Այվազովսկի կամ Օվաննես Այվազյան։

Նախնական կրթությունը տեղի հայկական ծխական դպրոցում և ապա Սիմֆերապոլի գիմնազիայում ստանալուց հետո Հովհաննեսը ոսկե մեդալով ավարտում է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան և գործուղվում արտասահման՝ կատարելագործվելու։ Վերադառնում է իբրև արդեն եվրոպական հռչակ ձեռք բերած ծովանկարիչ։ 1845 թ․ Այվազովսկին թողնում է Ռուսաստանի մայրաքաղաքը, գալիս է իր հարազատ, հայաշատ Թեոդոսիան, ծովի ափին տուն-արվեստանոց կառուցում և ստեղծագործում մինչև կյանքի վերջին օրը, սերունդներին թողնելով շուրջ 6000 պատկեր։

Այվազովսկին աշխատել է շատ արագ, տեսողական փայլուն հիշողությամբ։ Պատկերել է ծովը օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Նա մանկուց ճանաչում ու սիրում էր ծովը։ Նրա ստեղծած գործերի մեծ մասը ծովի փոթորկահույզ տեսարաններ են։ Եվ ահեղ փոթորիկները պատկերելիս նա ընդգծել է այդ տարերքի դեմ պայքարող մարդու ուժը, ցույց տալով, որ մարդը չի ընկճվի, մարդը կհաղթի։ Այդ գաղափարն է արտահայտված, օրինակ, նրա հռչակավոր «Իններորդ ալիք» կտավում։ Այվազովսկու պատկերների մեջ արտացոլում են գտել