մանկությունն անցավ մի համեստ տան մեջ։ Այստեղ ապագա գրողը կարող էր տեսնել այն ամենը, ինչ հետագայում կենդանություն առավ և իմաստավորվեց նրա հեքիաթներում. և՛ անագե հին գդալից պատրաստված զինվորիկը, և՛ կարկատանի ասեղը, և՛ արկղում տեղավորված այն պարտեզը, որ հետո հայտնվեց «Ձյունե թագուհին» հեքիաթում։ Կոշկակարի ընտանիքը, աշխարհի բոլոր աղքատ մարդկանց նման, դժվարությամբ էր ապրուստ վաստակում։ Հանս Քրիստիանը 12 տարեկանից ստիպված էր աշխատել մահուդի ֆաբրիկայում։ Սովորելու հնարավորություն ուներ միայն երեկոները աղքատների անվճար դպրոցում։ Բայց նա սովորում էր, սովորում էր եռանդով, ազատ ժամերին գրքեր էր կարդում միայն ու հեքիաթներ լսում։ Աշխարհում նա ամենից շատ հեքիաթներ էր սիրում։
Եվ նա որոշեց գրող դառնալ ու հեքիաթներ գրել։ Դա հեշտ բան չէր։ Բայց Հանս Քրիստիանը նույնքան տոկուն ու համառ էր, որքան նրա Անագե զինվորիկը։ Իսկ հեքիաթներում նա բոլորին ճշմարտությունն էր ասում ինչպես մերկ թագավորի մասին հեքիաթի տղան։
Անդերսենը դարձավ աշխարհի բոլոր երեխաների, ուրեմն նաև բոլոր մարդկանց, հավատարիմ ընկերն ու բարի խորհրդատուն։ Չէ՞ որ բոլոր մեծահասակներն էլ երբեմնի երեխաներ են։ Եվ Անդերսենի հեքիաթները միայն երեխաների համար չէ, որ գրված են։ Դրանք շատ իմաստուն ու խոր մտքեր են պարունակում և միշտ էլ, մինչև խոր ծերություն, մեծ ուրախություն են պատճառում մարդկանց. Անդերսենի հեքիաթները հայերեն թարգմանությամբ լույս են տեսել մի քանի անգամ։
Անդորրա
-տես Գաճաճ պետություններ։
Անի
Պատմիչներն Անին անվանել են «մեծ» «տիեզերական»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հոյակերտ կառույցներով, պալատներով, տաճարներով կամուրջներով... Թեև ավերակ, բայց այսօր էլ Անին հիասքանչ է։ Քաղաքը փռված է Ախուրյան գետի աջ ափին, բարձր սարահարթի վրա Անիի վրա։ Լենինականից 30 կմ հարավ-արևմուտք սովետա-թուրքական սահմանի մոտ, առջևում Թուրքիայի տարածքում Ախուրյանի ձախ ափից պարզ երևում են կիսաքանդ շինություններ տաճարներ, եկեղեցիներ աշտարակներ պարիսպների ու բերդերի մնացորդներ, որոնք հայ միջնադարյան ճարտարապետության հոյակապ նմուշներ են։
Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել 10-11-րդ դարերում։
Թշնամիների հարձակումից և թափառական ցեղերի արշավանքներից քաղաքը պաշտպանված է եղել երկու ամրակուռ պարիսպներով, որոնք կառուցող արքաների անուններով կոչվել են Աշոտաշեն և Սմբատաշեն։ Այժմ պարիսպները մեծ մասամբ քանդված են այնուամենայնիվ եղածն էլ բավական է պատկերացնելու, թե ինչ հզոր ու անառիկ էին դրանք կանգուն ժամանակ։ Պարիսպները երկու երեսից շարված են սրբատաշ քարով, ունեն քանդակներ արձանագրություններ։ Ավագ դռան վերևում վազող հովազի քանդակն է՝ Անի քաղաքի զինանշանը։
Անի քաղաքը 40 դուռ է ունեցել, յուրաքանչյուրը իր անունը. Կարսի դուռ Դվնո կամ Երևանի դուռ, Ավագ դուռ, Իգաձորի դուռ, Շախմատսշար դարպաս Գայլաձորի դարպաս։
Անին ապրել է վերելքներ և վայրէջք ներ։ Ծաղկուն շրջանում 100 000 բնակիչ է ունեցել։ 989 թվականից մինչև 1020 թվականը հայոց թագավորը Գագիկ Առաջինն էր։ Երեսունմեկ տարվա այդ խաղաղ ժամանակահատվածում Անին ավելի շենացավ ու ճոխացավ։ Կառուցվեցին հոյակերտ Մայր տաճարը Գագկաշեն Աբուղամրենց