Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամերիկյան և անգլիական կապիտալիստները։ 1979 թ. հեղափոխության հետևանքով շահը տապալվեց, և Իրանը հռչակվեց Իսլամական ճանրապետություն։ Զարգանում են սովետաիրանական տնտեսական և առևտրական կապերը։ ՍՍՀՄ-ի օժանդակությամբ Իրանում կառուցվել են մետալուրգիական և մեքենաշինական գործարաններ: Հայերն Իրանում բնակվել են վաղեմի ժամանակներից՝ իբրև նրա կազմի մեջ մտած Պարսկահայք նահանգի բնիկներ: Այնուհետև Իրանում հայերի թիվն ավելացել է նրա տիրակալների վարած բռնագաղթերի քաղաքականության հետևանքով։ Այսպես, օրինակ, Իրանի գահակալ Շահ Աբբաս Առաջինը 17-րդ դարի սկզբին 300 հզ. հայերի Հայաստանից բռնի գաղթեցրեց իր երկիրը։ Այդ ժամանակ էր, որ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա հայկական քաղաքը, որի վաճառականությունը շուրջ երկու դար նշանակալի դեր խաղաց Արևելքի և Արևմուտքի երկրների միջև կատարվող առևտրում։ Իրանահայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքին։ Շատ հայեր եղել են Իրանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ։ Իրանահայերը տվել են հայ ազգային-ազատագրական շարժման, հայ գրականության ու մշակույթի ականավոր գործիչներ։ Մինչև վերջերս Իրանում բնակվում էր շուրջ 200 հզ հայ։ Հայերն ունեն իրենց