Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջում էին արդարություն, տղամարդկանց հավասար իրավունքներ։ Ոստիկանությունը ցույցը ցրելու հրաման ստացավ: Գործի դրվեցին կեղտոտ սառցաջուր ցայտող ռետինե խողովակներ: Բայց ոչ ոք չընկրկեց։ Ի հիշատակ այդ իրադարձության, որպես Նյու Յորքի աշխատավորուհիների հետ համերաշխության և միաբանության դրսևորում, մարտի 8-ը դարձավ Կանանց միջազգային օր: Այդ օրը առաջին անգամ նշվել է 1911 թ., Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում` 1913 թ.:

Դուք, որ սովետական երկրի քաղաքացիներ եք, պատկերացնել իսկ չեք կարող, որ տղամարդիկ ու կանայք տարբեր իրավունքներ ունենան։ Բոլորն էլ սովորելու և ցանկացած աշխատանքն ընտրելու նույն հնարավորությունն ունեն։ Դուք ճանաչում եք կին քիմիկոսների ու մաթեմատիկոսների, դերասանուհիների, կին լրագրողների, վիրաբույժների ու դատավորների։ Տղամարդկանց հետ հավասար՝ կանայք մասնակցում են սովետների՝ պետական իշխանության մարմինների աշխատանքին, ղեկավարում գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, մեր երկրում նշվում է ոչ միայն որպես աշխարհի բոլոր աշխատավոր կանանց համերաշխության օր։ Այդ օրը նաև անց է կացվում կոմունիզմի կառուցմանն ակտիվորեն մասնակցող սովետական կանանց նվաճումների ստուգատես։ Բայց այսօր էլ աշխարհում ամեն տեղ չէ, որ կանայք ու տղամարդիկ իրավահավասար են։ Կապիտալիստական շատ երկրներում նույն աշխատանքի դիմաց մինչև օրս էլ կանանց ավելի ցածր են վարձատրում, քան տղամարդկանց։ Դեռևս չեն վերացել այն բոլոր նախապաշարմունքները, որոնք կնոջն արգելում են ընտրելու ցանկացած մասնագիտությունը։ Այդպիսի երկրներում Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, տեղի են ունենում աշխատավոր կանանց մարտաշունչ ելույթներ հանուն խաղաղության, ընդդեմ պատերազմի, իրավազրկության, աղքատության ու գործազրկության։

Կապիկ

Յուրաքանչյուրը, ով կապիկներ տեսել թեկուզ միայն նկարում, հավանաբար ուշադրություն է դարձրել այն արտակարգ նմանության վրա, որ կա նրանցից շատերի ու