Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գետերում։ Նրանք ուրախ կռինչով թևածում են քաղաքի տանիքներից վեր և հետո միշտ վերադառնում կենդանաբանական այգի։ Բադերի հետ գործ ունենալը հեշտ է։ Իսկ ա՛յ առյուծին, օրինակ, վանդակում են պահում։ Մարդիկ նաև հոգում են, որ վանդակում կամ ցանկապատված տարածություններում ապրող կենդանիները կարողանան հեշտությամբ դիմանալ գերությանը։ Բնության մեջ կենդանիները հարկադրված են լինում անընդհատ կեր փնտրել, թաքնվել կամ փախչել թշնամիներից։ Մինչդեռ կենդանաբանական այգում կենդանուն կերակրում են այնքան, որքան պետք է, չկա նաև որևէ մեկից փրկվելու անհրաժեշտություն։ Դրա համար էլ այդպես աներկյուղ են իրենց զգում թե՛ վայրի սագերն ու կարապները և թե՛, նույնիսկ, արջեր: Եվ կենդանաբանական այգին դառնում է շատ կենդանիների երկրորդ տունը։ Բայց ոչ բոլոր կենդանիներն են անմիջապես հարմարվում «գազանանոցային» պայմաններին։ Կենդանաբանական այգիների աշխատողները մեծ ջանք են գործադրում,