Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ բոլոր կենդանիներն ընտելանան նոր կյանքին, իրենց հանգիստ զգան և ուրախություն պատճառեն այցելուներին։ Այցելուներին հրճվանք պատճառելը կենդանաբանական այգու խնդիրներից մեկն է միայն: Որպես կանոն, այստեղ ապրում են այնպիսի կենդանիներ, որոնց սպառնում է անհետացման վտանգը։ Եվ եթե չլինեին կենդանաբանական այգիները, ապա հազվագյուտ շատ գազանների, թռչունների, սողունների, երկկենցաղների ու ձկների մենք, հավանաբար, այդպես էլ երբեք չէինք տեսնի։ Այստեղ հազվագյուտ կենդանիներին ուսումնասիրում են, փորձում բազմացնել։ Այսպես, օրինակ, Մոսկվայի կենդանաբանական այգում պահպանել ու ոչնչացումից փրկել են սամույրներին, որոնք նախահեղափոխական Ռուսաստանում շատ քիչ էին մնացել։

Երևանի կենդանաբանական այգում, որը հիմնադրվել է 1940 թ., և ուր պահվում են շուրջ 290 տեսակի կենդանիներ, անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին հատուկ այնպիսի կենդանիներ, ինչպես շերտավոր բորենին, բեզարյան այծը, հայկական իժը և այլն։

Կենդանաբանական այգում գիտնականներն անհամեմատ ավելի հեշտ են ուսումնասիրում կենդանիների կյանքը, քան բնության մեջ։ Հապա փորձիր անտառում