Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր իշխում են կապիտալիստները, ուր եկեղեցին նրանց սպասավորն է։

1917 թ. Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Աշխատավոր ժողովուրդը տապալեց շահագործողներին և իր ձեռքը վերցրեց իշխանությունը։ Վերացան կեղեքումը, իրավազրկությունն ու աղքատությունը։ Կրոնը կորցրեց այն հողը, որ սնում էր նրան դարերով։

Սովետական իշխանության առաջին օրենքներից մեկն էր Վ. Ի. Լենինի մասնակցությամբ մշակված դեկրետը եկեղեցին պետությունից և դպրոցը եկեղեցուց անջատելու մասին։ Եթե ցարիզմի օրոք եկեղեցին պետական հիմնարկություն էր, օգնում էր աշխատավոր ժողովրդին հնազանդության մեջ պահելու, դպրոցում երեխաներին աստվածավախության ոգով դաստիարակելու գործում, ապա այժմ սովետական յուրաքանչյուր քաղաքացի ստանում է խղճի ազատության իրավունք՝ սեփական ցանկությամբ աստծուն հավատալու կամ չհավատալու իրավունք։ Սովետական մարդկանց ճնշող մեծամասնությունն աթեիստ է, այսինքն՝ աստծուն չի հավատում։

Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենա կրոնի հանդեպ հոկտեմբերիկը, պատանի պիոները։ Մեր օրերում Աստծուն հավատալը անցյալի վնասակար, մարդկանց ոչ պիտանի վերապրուկ է։ Իսկ ո՞րն է նրա պատճառած վնասը։ Կրոնը խանգարում է ճիշտ, գիտականորեն ճանաչելու աշխարհը, հայտնաբերելու բնության գաղտնիքները, այդ հայտնագործություններն օգտագործելու հանուն մարդկանց բարօրության։

Այն սխալ պատկերացումը, թե գոյություն ունի մարդկանց ճակատագրերը տնօրինող աստված, մարդուն զրկում է վստահությունից իր ուժերի նկատմամբ, եռանդից, նպատակասլացությունից։ Գիտելիքներ ձեռք բերելով բնության և հասարակության վերաբերյալ՝ կոմունիզմի պատանի կառուցողները պետք է մշակեն ճիշտ, գիտական աշխարհայացք, կարողանան պաշտպանել իրենց համոզմունքները, աշխատեն դրանց հաղորդակից դարձնել նաև նրանց, ովքեր տակավին հավատում են Աստծուն։ Չէ որ այդ հավատը ինքն իրեն չի վերանում։ Մեր կյանքից նրա դուրս մղմանն օգնում է աթեիստական դաստիարակչական այն մեծ ու բազմակողմանի աշխատանքը, որ կատարում են կուսակցական, կոմերիտական ու պիոներական կազմակերպությունները։

Կրուպսկայա Նադեժդա Կոնստանտինովնա

«...օրեցօր ավելի ու ավելի եմ զգում, թե որքան եռանդ, ուժ ու առողջություն են ծախսել շատ ու շատ մարդիկ, որ ես մինչև հիմա օգտվում էի ուրիշի աշխատանքից»,-այսպես էր գրում տասնյոթամյա Նադյա Կրուպսկայան մեծ գրող Լ. Ն. Տոլստոյին: Նրան վշտացնում էր, որ անկարող է իր գիտելիքները գործադրել կյանքում։ Նա սարսափում էր անգործությունից և այն մեծ չարիք էր համարում։ 14 տարեկանից արդեն, հոր մահից հետո, Նադյան սկսեց իր ապրուստը վաստակել դասեր տալով։

20 տարեկան էր, որ անդամագրվեց ուսանողական մարքսիստական խմբակի և որոշեց իր բոլոր գիտելիքները, ուժերն ու կյանքը նվիրել հեղափոխական պայքարին։ Այդպես էլ արեց։ Կոմունիստ Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայան (նա կոմունիստական կուսակցության անդամ էր պիոներների դարձել հեղափոխությունից շատ առաջ, 1898 թ.) իր ողջ կյանքն անմնացորդ նվիրաբերեց