Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբարտակ, հայտնվում ևս մի հյուղակ, անտառի խորքն են ձգվում նոր ջրանցքներ. Կուղբը, կամ ջրշունը, կրծողների կարգին պատկանող կաթնասուն կենդանի է։ Նրա մորթին, որ կարող է լինել բաց շագանակագույն, մուգ գորշ կամ սև գույնի, շատ թանկ է գնահատվում, այն տաք է, գեղեցիկ ու ամուր և չի վախենում ջրից։ Այդ պատճառով էլ ցարական իշխանության օրոք գրեթե բոլոր կուղբերը ոչնչացվեցին։ Սովետական մարդիկ փրկեցին այդ հազվագյուտ ու արժեքավոր գազաններին։ Այնտեղ, ուր կուղբերը կենդանի էին մնացել, ստեղծվեցին արգելանոցներ, արգելվեց նրանց որսը։ Եվ կուղբերը գնալով շատացան։ Այժմ նրանց վերաբնակեցնում են մեր ողջ երկրով մեկ։ Կուղբաբուծական տնտեսություն կա նաև մեր հանրապետությունում։

Կուղբերի և այլ հետաքրքիր կենդանիների մասին կարդացեք այս գրքերը.

Серая Сова. Саджо и ее бобры. М., «Дет. лит.», 1968

Снегирев Г. Я. Рассказы для детей. М., «Сов. Россия», 1970

Կույբիշև Վալերիան Վլադիմիրովիչ

Արևելյան ռազմաճակատում սպիտակգվարդիականների դեմ կռվող առաջին բանակի մարտիկներին հասավ Իլյիչի դեմ կատարած չարանենգ մահափորձի լուրը։ 1918 թ. սեպտեմբերին բանակի կոմիսար Կույբիշևը և նույն բանակի կազմում մարտնչող «երկաթյա դիվիզիայի» հրամանատար Գայը, որի դիվիզիան ազատագրել էր մեծ առաջնորդի ծննդավայր Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ) քաղաքը, մարտիկների անունից հեռագրեցին Մոսկվա. «Սիրելի Վլադիմիր Իլյիչ, Ձեր հարազատ քաղաքի գրավումը պատասխանն է Ձեր մի վերքին, իսկ երկրորդինը կլինի Սամարան»: Կարմիրբանակայինները կատարեցին իրենց խոստումը։ Շուտով Սամարան (այժմ՝ Կույբիշև քաղաք) նորից դարձավ սովետական:

Այն ժամանակ 30 տարեկան Կույբիշևն իր կյանքի տասնչորս տարիներն արդեն նվիրաբերել էր հեղափոխական պայքարին։ Դեռևս իր ծննդավայր Օմսկ քաղաքի կադետական կորպուսում սովորելու տարիներին 16-ամյա Կույբիշևը ներգրավվում է հեղափոխական պայքարի մեջ, իսկ 1904 թ. ընդունվում կոմունիստական կուսակցության շարքերը։ 1906 թ. պատանի հեղափոխականին