Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սովետական Միության բոլոր ծայրերից ու արտասահմանյան երկրներից ժամանում են թարգմանիչներ, գրողներ, բանաստեղծներ, մշակութային գործիչներ, որոնք մասնակցում են Երևանում, Գառնիում, Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում կազմակերպված գրական հանդեսներին, գիտական քննարկումներին։ Իսկ Օշականում, ուր գտնվում է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը և ուր կանգնեցված է հայ գրերի կոթողը, տեղի է ունենում թարգմանական արվեստի տոնի հանդիսավոր բացումը։ Հանդիսությունների օրերին լավագույն թարգմանության համար թարգմանչին շնորհվում է այդ առթիվ հատուկ սահմանված Չարենցի անվան մրցանակը։ Այսպիսով, այն հողում, որտեղ դարեր ի վեր բարձր է գնահատվել թարգմանչի ազնիվ վաստակը, նոր ուժով է շարունակվում ու զորանում վաղնջական ավանդույթը և վերստին հարգանքի տուրք է մատուցվում թարգմանությանը, այն արվեստին, որի օգնությամբ ավելի լավ են իրար հասկանում մարդիկ ու ժողովուրդները, ավելի լավ են ճանաչում միմյանց պատմությունն ու մշակույթը, ավելի են լցվում իրար հետ խաղաղությամբ ու բարեկամությամբ ապրելու ձգտումով։

Թեթև աթլետիկա

Թեթև աթլետիկան անվանում են սպորտի թագուհի։ Վազքի, թռիչքների և նետումների մրցումներ անց էին կացվում դեռևս Հփն Եգիպտոսում և Ասորեստանում։ Օլիմպիական խաղերի փառավոր պատմությունն սկիզբ է առել 28 դար առաջ՝ վազքի մրցումներով։ Թեթև աթլետիկան ամենատարածված մարզաձևն է։ Կարելի է ասել, որ նրա հետ առնչվում ենք բոլորս. չէ՞ որ վազքն ու քայլքը մեր բնական, կենսականորեն անհրաժեշտ շարժումներն են։ Երեխաները վազում են առաջկտրուկի, դպրոցում վազքի մրցումներ կազմակերպում ֆիզկուլտուրայի դասերին, և նա, ում հաջողվում է առաջ անցնել մյուսներից, շատ է ուրախանում։ Իսկ վազորդ-թեթևաթլետները երկար ու համառորեն մարզվում են, նախքան կմասնակցեն կարճ (60-ից մինչև 400 մ), միջին (800—1 500 մ) և երկար (3000 մ և ավելի) տարածությունների վազքի առաջնության մրցումների: Առանց արգելքների և արգելքներով վազքի մրցումներն անց են կացվում մարզադաշտերի վազքուղիներում։ Կրոսը (վազք կտրտված տեղանքում) կազմակերպում են զբոսայգիներում կամ անտառներում, իսկ մարաթոնյան վազքի 42 կմ 195 մ երկարությամբ վազքուղիներն անցնում են խճուղով։ Թեթև աթլետիկան ներառում է այնպիսի վարժություններ, որոնք ծանոթ են ձեզանից յուրաքանչյուրին, նույնիսկ նրան, ով չի զբաղվում ոչ մի մարզաձևով։ Հավանաբար, հաճախ է պատահել, որ դուք ցատկեք ջրափոսերի, առուների ու առվակների, թփերի ու ցանկապատերի վրայով։ Ֆիզկուլտուրայի դասերին էլ են է