Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՍՍՀ-ի այժմ գործող սահմանադրությունն ընդունվել է 1978 թ ապրիլի 14-ին, որը հանրագումարի է բերել մեր ժողովրդի առաջընթացը նախորդ սահմանադրությունից հետո ընկած ժամանակահատվածում։ Նոր սահմանադրությամբ հաստատված է որ ՀՍՍՀ-ն ՍՍՀՄ-ի կազմի մեջ մտնող իրավահավասար սոցիալիստական հանրապետություն է և սովետական ժողովուրդների միասնական ընտանիքում ակտիվորեն մասնակցում է կոմունիզմի կառուցմանը։ ՀՍՍՀ սահմանադրությունը հռչակում է, որ մեր հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է սովետական ժողովրդին, իսկ պետական իշխանությունն իրականացնում են ժողովրդական դեպուտատների սովետները։

ՀՍՍՀ. սահմանադրության մեջ գրանցված են Սովետական Հայաստանի քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես որ ՍՍՀՄ սահմանադրության մեջ՝ մեր բազմազգ սովետական հայրենիքի բոլոր քաղաքացիներինը։

Մենք բոլորս ունենք աշխատանքի, հանգստի, կրթության, բնակարանի և բազմաթիվ այլ իրավունքներ։ Մեզ ընձեռված այդ իրավունքները սովետական պետության հոգատարության վկայությունն են։ Բայց իրավունքների հետ մեկտեղ մենք ունենք նաև պարտականություններ որոնցից առաջինը հայրենիքը թշնամիներից պաշտպանելու պարտքն է։ Իսկ ձեր երեխաներիդ անմիջական պարտականությունն է լավ սովորել որպեսզի հետագայում, երբ մեծանաք կարողանաք պահպանել ու բազմապատկել մեր հանրապետության ուրեմն նաև սովետական ողջ երկրի բաբոքնԵբն ու հարստությունները։

Հրաբուխ

Հին հռոմեացիները այլ աստվածների շարքում երկրպագում էին նաև կրակի աստծու, որն, իբր, ապրում էր գետնի տակ։ Երբ նա բարկանում էր, շուրջն ամեն ինչ սկսում էր ցնցվել, գետնի տակից կրակ ու ծուխ էր ժայթքում։ Հավանաբար, կրակի աստծուն հնարել էին այն մարդիկ, ովքեր ականատես էին եղել Իտալիայի Վեզուվ կամ էտնա հրաշունչ լեռների ժայթքմանը։

Հուր ժայթքող այդպիսի լեռներն էլ հենց հրաբուխներ են կոչվում։ Երկրի վրա ավելի քան վեց հարյուր հրաբուխ կա։ Սովետական Միության տարածքում դրանք մոտավորապես