Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խլեց հողը և տվեց գյուղացիներին։ Խլվեցին նաև գործարաններն ու ֆաբրիկաները կապիտալիստներից, բանկերը բանկիրներից և դարձան ժողովրդի սեփականությունը։

Այդ ժամանակից ի վեր ՀԺՀ-Ն անճանաչելիորեն կերպարանափոխվել է։ Գյուղացիները միավորվել են կոոպերատիվներում: Ընդարձակ դաշտերում այժմ աշխատում են գյուղատնտեսական մեքենաներ։

Փոխվել է նաև արդյունաբերությունը։ Կառուցվել են խոշոր ձեռնարկություններ, որոնք թողարկում են նախկինում ներմուծվող արտադրանք՝ ավտոբուսներ, տրակտորներ, չափիչ գործիքներ։ Ստեղծվել են արդյունաբերության նոր ճյուղեր՝ քիմիական, մետալուրգիական և այլն։

Սովետական Միությունը Հունգարիային օգնել է նոր ձեռնարկություններ կառուցելու և սարքավորելու, մասնագետներ պատրաստելու գործում Հունգարիան էլեկտրաէներգիայով հարուստ չէ, չունի նավթ ու երկաթի հանքաքար։ Այժմ «Բարեկամություն» նավթամուղով դեպի Հունգարիա է հոսում սովետական նավթը, «Եղբայրություն» էլեկտրահաղորդագծով մատակարարվում է էլեկտրաէներգիա, երկաթի հանքաքարն էլ գնացքներն են տանում։ Գազամուղով ՍՍՀՄ-ից Հունգարիա է գնում նաև սովետական գազը։ Երկու երկրների եղբայրական փոխօգնությունը հաջողությամբ զարգանում է։

Դարերի պատմություն ունի հայ-հունգարական բարեկամությունը։ Դեռևս 13-րդ