նավաստիներ, որ մնացել էին հեռավոր ուղևորության մեկնած 265 մարդուց:
Հինգ նավից բաղկացած նավատորմիղը մեկնել էր Հարավային Ամերիկայում գտնելու մի նեղուց, այսինքն ավելի կարճ մի ճանապարհ, որն Իսպանիան կապեր Հնդկաստանի և Համեմունքների կղզիների (Ինդոնեզիայի), այդ շատ հարուստ երկրների հետ: Մագելանը հավատացած էր, որ հարավային լայնության քառասուն աստիճանում այդպիսի նեղուց կա: Նա մշակեց արշավի մի նախագիծ, որը, սակայն, պորտուգալական թագավորը մերժեց: Այդ ժամանակ Մագելանը մեկնեց Իսպանիա: Դեպի Հնդկաստան տանող ծովային նոր ուղու հայտնագործմամբ շահագրգռված իսպանական Կարլոս Առաջին թագավորը հավանություն տվեց Մագելանի ծրագրին և նրան նշանակեց մեծ արշավախմբի ղեկավար:
Հենց սկզբից նորաթուխ ծովակալն ու իսպանացի նավապետները, որ մեծատոհմիկ գրանդներ էին, համերաշխ չէին: Նավապետներն արհամարհում էին Մագելանին, որովհետև նա պորտուգալացի էր և այն էլ ոչ ազնվազարմ տոհմից: Եվ այդ գժտությունները բարդացրին առանց այն էլ դժվարին նավարկությունը: Մագելանը խելամտորեն բոլորից գաղտնի էր պահում իր ծրագիրը: Եվ նա ծանր պահեր ապրեց, երբ նեղուցը չգտավ այնտեղ, ուր ենթադրում էր Նեղուցի փոխարեն նա տեսավ Լա Պլատա գետի լայն գետաբերանը:
Որքան ավելի հարավ էին լողում նավերը, այնքան եղանակը ցրտում էր Մագելանը որոշեց ձմեռել Սան Խուլիան ծովախորշում: Եվ այստեղ հաջորդ գիշերն իսկ խռովություն ծագեց: Հինգ նավերից երեքը հրաժարվեցին հնազանդվել: Խռովարար նավապետները պահանջում էին, որ Մագելանը ետ՝ Իսպանիա վերադառնալու հրաման տա: Մագելանի նման երկաթե կամքի տեր ու վճռական մարդը միայն կարող էր ճնշել խռովությունը: Անմիջապես ափին դատ գումարվեց բոլոր կանոններով: Հրահրիչները դատապարտվեցին ցմահ աքսորի: Հարավային Ամերիկայի ափին, երկու ուրիշ մեղավորներ մահվան. մնացած քառասուն մարդուն ներում շնորհվեց: Մագելանին