Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդիկ էին հարկավոր, և, բացի այդ, նա չէր ուզում չափազանց դաժան լինել: Վաղ գարնանը, օգոստոսին (չէ որ այս ամենը տեղի էր ունենում հարավային կիսագնդում): Մագելանը հետախուզության ուղարկեց «Սանտյագո» ամենափոքր նավը: Այն խորտակվեց, բայց բարեբախտաբար մարդիկ փրկվեցին: Եղանակն այդպես էլ չէր լավանում, և Մագելանը հեռացավ ձմեռավայրից ու երկու ամիս անց հայտնվեց նեղ, ժայռոտ մի անցուղում, որն ամենևին նման չէր նեղուցի: Սակայն հետախուզության մեկնած նավերը չորս օր հետո ուրախալի լուր բերեցին նեղուցը գտնված է: Նավատորմիղը մտավ նեղուց և սկսեց դանդաղորեն առաջ շարժվել նրա ոլորապտույտ ափերի երկայնքով, մինչև որ նավատորմապետի (ֆլագմանական) նավի առջև բացվեց անհայտ մի օվկիանոս՝ ծովագնացներին դիմավորելով արևալից ու խաղաղ իր ջրերով: Մագելանն այն անվանեց Խաղաղ օվկիանոս:


Այն ժամանակ, երբ Մագելանը դեգերում էր իր հայտնագործած նեղուցում, նա մի նոր հարված ստացավ խռովություն բարձրացրեց արշավախմբի ամենամեծ նավի «Սան Անտոնիոյի», անձնակազմը, և նավն ուղղություն վերցրեց ետ դեպի Իսպանիա: Այդ նավում էր պահվում ամբողջ արշավախմբի պարենը:


Օվկիանոսը պետք է կտրեին անցնեին նավատորմիղից մնացած երեք նավեր: Դեպի արևմուտք այդ անցումը տևեց գրեթե չորս ամիս: Պարենի պաշարները վերջացել էին: Սովահար նավաստիներն ուտում էին ինչ պատահեր առնետներ, եզան կաշի, թեփ, շատերը մեռան լնդախտից: Վերջապես նավերը հասան ինչ-որ անհայտ, հարուստ ու գեղեցիկ կղզիների: Հետագայում այդ կղզիները կոչվեցին Ֆիլիպինյան կղզիներ:


Այստեղ ընդհատվեց խիզախ ծովակալի կյանքը: Նա զոհվեց տեղական ցեղերի առաջնորդների երկպառակտչական կռիվներում: Մագելանի մահը ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ արշավախմբի համար: Ծայր առան գժտություններն ու խուճապը: Շատ նավաստիներ զոհվեցին, արշավախումբը զրկվեց ևս երկու նավից նավատորմապետի պանծալի «Տրինիդադից» և «Կոնսեպսիոնից»: Եվ միայն «Վիկտորիան» էր, որ երկար ու ծանր արկածներից հետո վերջապես հասավ հայրենի նավահանգիստը:


Այս նկարում պատկերված է Մագելանի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության երթուղին: Մագելանի նավերն Իսպանիայից ուղևորվեցին դեպի արևմուտք կտրեցին Ատլանտյան օվկիանոսն ու հասան հարավային Ամերիկայի ափերը: Անցնելով Հարավային Ամերիկան Հրո երկիր կղզուց բաժանող նեղուցով նրանը կտրեցին Խաղաղ օվկիանոսն ու նավարկեցին դեպի Ֆիլիպինյան կղզիները: Այստեղ Մագելանը զոհվեց տեղական ցեղերի հետ ընդհարման ժամանակ Ամբողջ արշավախմբից Իսպանիա վերադարձավ միայն մեկ նավ անցնելով Հնդկական օվկիանոսն ու շրջանցելով Աֆրիկան