Այս ամենը երախտագիտության արժանի տուրք է հայ ժողովրդի մեծագույն զավակին: Նրա վառած ջահի շնորհիվ է, որ գոյատևեցին դարերի փորձություններ տեսած, բազմիցս ձուլման վտանգին ենթարկված Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նրա ստեղծած կատարյալ այբուբենով է, որ մենք ուսանում ենք առ այսօր, ուսանելու ենք վաղը՝ երբեք չբաժանվելով նրանից, և շարունակելու ենք կերտել մեր ինքնատիպ ու հարուստ մշակույթը:
Մետաղներ
Մեր շուրջն ամենուրեք մետաղե իրեր են՝ երկաթե մեխեր ու մուրաբա եփելու պղնձե կոնքեր, ալյումինե գդալներ ու արծաթե բաժակակալներ, գործարաններում աշխատող հաստոցներ, էլեկտրական հաղորդալարեր, երկաթգծի ռելսեր ու էլեկտրահաղորդման կայմեր: Ավելի քան երեսուն տարբեր մետաղներից են պատրաստվում ժամանակակից ինքնաթիռների բազմաթիվ մասեր:
Մետաղների շատ հատկություններ ընդհանուր են նրանք, որպես կանոն, պինդ նյութեր են, ունեն յուրահատուկ՝ «մետաղական» փայլ, էլեկտրահաղորդիչ են: Բայց, ինչպես ամեն կանոնում, այստեղ ևս բացառություններ կան: Կան, օրինակ, հեղուկ մետաղներ: Դրանցից մեկը ձեզ ծանոթ սնդիկն է (բայց այն լավ տեսնելու համար պետք չէ, իհարկե, որ ջերմաչափը ջարդեք): Հեղուկ մետաղ է նաև գալիումը, որը երկրի վրա եղած հազվագյուտ մետաղներից է:
Կապարե լարը հեշտ է հալվում, իսկ, այ, վոլֆրամի ու տանտալի նման մետաղները հեղուկացնելու համար անհրաժեշտ են շատ բարձր մի քանի հազարի հասնող ջերմաստիճաններ:
Կան ծանր ու թեթև մետաղներ Լիթիումի փոքրիկ կտորը թեթև է, ջրի մեջ չի սուզվում, իսկ կապարն, օրինակ, ծանր մետաղների թվին է պատկանում:
Մետաղներ կան, որ շատ լավ են մտնում քիմիական ռեակցիայի մեջ: Օրինակ, նատրիումն ու կալիումը արտակարգ բուռն են փոխազդում ջրի հետ, և անհրաժեշտ զգուշությունը չպահպանելու դեպքում կարող է պայթյուն առաջանալ: Իսկ ոսկին ու պլատինը քիմիական փոխազդեցությունների նկատմամբ արտակարգ կայուն մետաղներ են: Այդ պատճառով էլ նրանցից պատրաստում են քիմիական որոշ բարդ փորձերի անոթներ:
Երկրակեղևում հանդիպրւմ է մոտ 70 մետաղ Նրանցից ամենատարածվածները ալյումինն ու երկաթն են (միլիարդ միլիարդավոր տոննաներով) Բայց կան և մետաղներ, որոնց «պաշարները» բառացիորեն գրամներով են հաշվվում, օրինակ, աստատըն ու ֆրանցիումը Մեր օրերում գրեթե բոլոր մետաղներն էլ գործնական կիրառություն ունեն կամ մաքուր վիճակով, կամ զանազան համաձուլվածքների ձևով:
Ամենաշատ գործածվող մետաղը երկաթն է: Այն մտնում է պողպատների բաղադրության մեջ (պողպատն այնպիսի երկաթ է, որին քիչ քանակներով ավելացված են ածխածին և մի քանի այլ մետաղներ) Պղնձե և ալյումինե հաղորդալարերով էլեկտրական հոսանք է անցնում Ալյումինե թեթև թևերով օդ են բարձրանում ռեակտիվ լայներները: Տիեզերական թռիչքների համար ալյումինն այլևս պիտանի չէ, որովհետև անհրաժեշտ չափով դժվարահալ չէ: Այն փոխարինվում է տիտանով էլեկտրալամպերի լուսարձակող թելիկները պատրաստված են վոլֆրամից և նրա համաձուլվածքներից: Գերմանիում մետաղը շատ կարևոր է տրանզիստորային ընդունիչների մասեր պատրաստելու հաց:
Տարեցտարի ավելանում է աշխարհում կառուցվող ատոմային էլեկտրակայանների թիվը: Նրանց ատոմային էներգիա է տալիս ուրան տարրը, որը նույնպես մետաղ է:
Մետաղների դարեր
Ջուր չէ, որ մարդն իր պատմության որոշ ժամանակաշրջաններ կոչել է մետաղների անուններով՝ պղնձի դար, բրոնզի դար, երկաթի դար: Առանց այդ կարևոր բնական նյութերի մենք, հավանաբար, մինչև հիմա ապրելիս կլինեինք քարի դարում, երբ մարդը