Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն մահակով ու քարով էր սնունդ հայթայթում, հող մշակում, հագուստ և այլ իրեր պատրաստում, կացարան կառուցում:

Մարդն աշխատանքի ընթացքում աստիճանաբար ճանաչում էր բնությունը, սովորում օգտագործել բնական նյութերը: Բնակտորների ձևով նրան հանդիպում էին նաև մետաղներ: Բայց մետաղներ մշակելը հեշտ գործ չէ: Սկզբում մարդիկ սովորեցին պղինձ կռել, նրանից դաշույն և նիզակների