որպեսզի նրա օգնությամբ թոթափեն օտար բռնակալների լուծը 1826թ. ռուսական զենքի հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանը ազատագրվեց պարսկական լծից և միացավ Ռուսաստանին:
Բայց ողբերգական եղավ Թուրքիայի տիրապետության տակ մնացած արևմտահայության ճակատագիրը 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915թ , թուրք բարբարոսները կազմակերպեցին Մեծ եղեռնը, իրենց պապենական հողերից բռնի տեղահանվեցին և բնաջնջվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, նրանց բեկորները ապաստան գտան այլ երկրներում՝ կազմելով հայկական սփյուռքը:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի և եղբայրական ռուս ժողովրդի օգնությամբ միայն հայ ժողովուրդն ազատագրվեց ու ստեղծեց իր պետականությունը: 1920 թ նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր: Կազմավորվեց Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը: Այդ ամենը կատարվեց Վ. Ի. Լենինի ստեղծած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ,կուսակցություն, որի ականավոր գործիչներից են Ստ. Շահումյանը, Բ. Կնունյանցը, Ս. Սպանդարանը, Ալ. Մյասնիկյանը, Ա.Միկոյանը և ուրիշներ:
Անցած վաթսունհինգ տարիների ընթացքում Սովետական Հայաստանը դարձել է զարգացած արդյունաբերության և գյուղատնտեսության երկիր: Գունավոր մետալուրգիա, էլեկտրամեքենաշինություն, հաստոցաշինություն, քիմիական, էլեկտրոնային, թեթև և սննդի, շինանյութերի արդյունաբերություն՝ ահա արդյունաբերական այն հիմնական ճյուղերը, որոնք բնութագրում են հանրապետության դեմքը: Այժմ Հայաստանի հին ու նոր քաղաքների՝ մայրաքաղաք Երևանի, Լենինականի, Կիրովականի, Ղափանի, Քաջարանի, Գորիսի, Ալավերդու, Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի, Հոկտեմբերյանի, էջմիածնի հարյուրավոր ձեռնարկություններում արտադրվող բարձրորակ հաստոցները, էլեկտրոնային հաշվողական մեքենաները, քիմիական արտադրանքը, ալյումինն ու պղինձը, աշխարհահռչակ կոնյակները, տարատեսակ պահածոները, շինանյութերը, գործվածքները առաքվում են ոչ միայն եղբայրական մյուս հանրապետություններ, այլև արտասահմանյան բազմաթիվ երկրներ: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար ընդլայնվում է ոռոգման համակարգը, ընդարձակվում են մշակովի հողերը, անտառապատվում լերկ սարերն ու բլուրները: Հոգ է տարվում պահպանելու երկրի կենդանական ու բուսական աշխարհը:
Հայաստանն այժմ առաջավոր գիտության, համատարած գրագիտության հանրապետություն է Հայկական ՍՍՀ-ի գիտությունների ակադեմիայի տասնյակ ինստիտուտներում ու լաբորատորիաներում, մյուս