Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտահետազոտական հաստատություններում աշխատում են հազարավոր գիտնականներ: Համաշխարհային հռչակ են վայելում Բյուրականի աստղադիտարանը մեծանուն գիտնական, ակադեմիկոս Վ. Լ. Համբարձումյանի գլխավորությամբ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Բոլորին հայտնի են Մեծամորի ատոմային էլեկտրակայանը և Երևանի էլեկտրոնային արագացուցիչը, Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը: Կրթական գործի ծաղկման ապացույցն են Երևանի պետական համալսարանը, պոլիտեխնիկական, բժշկական, մանկավարժական, գյուղատնտեսական և մյուս ինստիտուտները, տասնյակ տեխնիկումները և ուսումնարանները, որոնք հանրապետության ժողովրդական տնտեսությունը, կուլտուր-լուսավորական