Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները, պատիժներ է սահմանում հոգևոր և աշխարհիկ այն տերերին ովքեր կամայականորեն ու ապօրինի էին վարվում հասարակ ժողովրդի հետ, անգթաբար տանջում էին շինականներին, ընչաքաղց էին, կաշառակեր ու տգետ Նա պաշտպանում էր կնոջ շահերը, հատուցումներ նախատեսում այն ամուսիններին, ովքեր ստորացնում, ծեծում էին կանանց Պատիժներ էր սահմանում նաև այն երեխաներին, ովքեր, ասենք, «գրազով» քարկոծում կամ այլ վնասվածքներ էին հասցնում միմյանց

Մարդկանց հավասարության գաղափարը Մխիթար Գոշն ամրապնգեց օրենքով և բոլոր խավերի համար սահմանեց հավասար պատիժ Նա գտնում էր որ հատուցումն ու պատիժը պետք է համապատասխանեն հասցված վնասին Դա առաջադիմական սկզբունք էր, չէ՞ որ այս ժամանակ ամենափոքր իսկ զանցանքի համար մարդուն կարող էին նույնիսկ մահապատժի ենթարկել

Իր Դատաստանագրքով Մխիթար Գոշը հանդես է գալիս որպես մեծ մարդասեր Դարեր շարունակ այն իբրև Օրենսգիրք է գործածվել ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական բազմաթիվ գաղթավայրերում «Գիրք դատաստանին» նաև թարգմանվել է մի շարք օտար լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն

Հայ գեղարվեստական գրականության մեծարժեք գործերից են Մխիթար Գոշի առակները Ժողովածուն բաղկացած է 190 առակից, որոնց հերոսները ներկայանում են երկնային մարմինների, երկրի, ծառերի, խոտերի, ծաղիկների, լեռների, գետերի, կենդանիների, թռչունների, մարդկանց տեսքով Այդ առակներն ունեն դաստիարակչական, խրատական նշանակություն Իր այլաբանական հերոսների միջոցով Մխիթար Գոշը դրվատում է մարդկային առաքինությունները, ծաղրում հիմարությունը, տգիտությունն ու վախկոտությունը, խարազանում չարիքը Մի շարք առակներում արտահայտված է հեղինակի խաղաղասիրության ձգտումը Մխիթար Գոշն արդարացի էր համարում միայն այն պատերազմը, որը մղվում է օտարի հարձակումից հայրենիքն ու հարազատ ժողովրդին պաշտպանելու նպատակով

Մեծ մտածողն ու հայրենասերը վախճանվեց խոր ծերության հասակում Նրա աճյունը հանգչում է իր իսկ հիմնած Գոշավանքի բակում


Մխիթար Հերացի

Մոտ 1120 - 1200

Մխիթար Հերացին հայ բժշկագիտության ամենաականավոր դեմքերից է, միջնադարյան հայ բժշկության հիմնադիրը Այնքան բեղմնավոր է եղել նրա գիտական ու բժշկական գործունեությունը և տարածված համբավը, որ ժամանակակիցները նրան մեծարել են «Մեծն Մխիթար», «իմաստուն բժիշկ», «մեծ բժշկապետ» տիտղոսներով

Մխիթարը ծնվել է հայկական վաղեմի Պարսկահայք նահանգի Հեր (այժմ` Խոյ, Իրանում) քաղաքում, այստեղից էլ ստացել է Հերացի անունը Մանկությունից նրան հետաքրքրում էր բնությունը, մարդն իր կյանքով, տառապանքներով ու խնդություններով Մեծանալով՝ նա ջանում էր հասկանալ բնության գաղտնիքները, ըմբռնել մարդուն տանջող հիվանդությունների պատճառները, գտնել դրանք բուժելու ուղիներն ու միջոցները Պատանեկան տարիքում նա տեղափոխվում ու հաստատվում է Կիլիկյան Հայաստանում, որը 11–րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս- արևելյան եզերքին ստեղծված հայկական պետություն էր Այստեղ էլ Մխիթարն ստանում է իր մասնագիտական կրթությունը, ապա ծավալում բժշկի ու գիտնականի իր գործունեությունը

Հերացին անընդհատ որոնումների ու պրպտումների մեջ էր Հունարենի, արաբերենի, պարսկերենի քաջիմացությունը նրան հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ լեզուներով ստեղծված բժշկական գրքերին, խորանալու «բժշկության հայր» համարվող հին հույն բժիշկ Հիպոկրատեսի, Ավիցեննայի աշխատությունների մեջ Լինելով անսպառ եռանդով օժտված մարդ՝ հաճախ նա թափառաշրջիկ բժշկի կյանք էր վարում շրջում էր երկրից երկիր, ուսումնասիրում ժողովրդական դարավոր բժշկությունը, տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկում տարբեր հիվանդությունների դեպքում Իր կուտակած փորձն ու եզրահանգումները նա շարադրում էր սեփական աշխատություններում

Մխիթար Հերացու հիմնական բժշկական երկը կոչվում է «Ջերմանց մխիթարություն», որը գրվել է մոտավորապես 1184 թ և, բարեբախտաբար, պահպանվել ու ձեռագիր վիճակում հասել է մեզ Գիրքը կարևոր տեղեկություններ է պարունակում այսպես կոչված ջերմային կամ տենդային