Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպություն: Երիտասարդ կոմունիստները, կոփվելով հեղափոխական աշխատանքում, 1920թ. մասնակցեցին Մայիսյան ապստամբությանը, ապա, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, շարունակեցին պայքարել Հայաստանում սովետական իշխանություն հաստատելու համար:

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր: Իրականացավ հայ ժողովրդի իղձը, Հայաստանը դարձավ ազատ, Սովետական Սոցիալիստական Հանրապետություն: Պատմական այս իրադարձությունը Հայաստանի աշխատավոր երիտասարդությունն ընդունեց խանդավառությամբ և լծվեց նոր կյանքի կառուցման գործին:

1921թ. օգոստոսին Երևանում կայացավ Հայաստանի կոմերիտմիության առաջին համագումարը, որտեղ քննարկվեցին աշխատավոր երիտասարդության անելիքները ժողովրդական տնտեսության վերականգնման գործում:

1924թ. կոմերիտմիությունը կոչվեց Լենինի անունով Սովետական երիտասարդությունը երդվեց միշտ հավատարիմ լինել լենինյան գաղափարներին, աշխատել ու ապրել լենինաբար: Այդ երդումը Հայաստանի կոմերիտմիությունն իրականացրեց իր գործուն մասնակցությամբ սոցիալիստական շինարարությանը: Նա փայլուն էջեր գրեց մեր հանրապետության արդյունաբերության զարգացման, կոլտնտեսությունների ստեղծման և կուլտուրական շինարարության բնագավառներում: Կոմերիտմիությունը հանդես եկավ որպես սոցիալիստական մրցության և հարվածայնության առաջամարտիկ: Կոմերիտականներն աշխատում էին Ձորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանների, Արարատի ցեմենտի և Կիրովականի քիմիական գործարանների