Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շինարարությունում, Ալավերդու և Ղալիանի արդյունաբերական ձեռնարկություններում, Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պղնձարդյունաբերության վերականգնման ու զարգացման և էլեկտրիֆիկացիայի բնագավառում կատարած շեֆական արդյունավետ աշխատանքի համար: Հայաստանի կոմերիտմիությունը 1932 թ պարգևատրվեց հանրապետության բարձրագույն պարգևով` Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Հայաստանի կոմերիտմիության, աշխատավոր երիտասարդության հայրենասիրությունը, նվիրվածությունը կոմունիստական կուսակցությանն ու սովետական հայրենիքին նոր ուժով դրսևորվեցին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ֆաշիստական հորդաների դեմ մղված մահու և կենաց մարտերում անձնուրաց կռվում էին հայ ժողովրդի բազմահազար զավակներ փառքով պսակելով իրենց անունը Սովետական Միության ավելի քան 100 հայ հերոսների մեծ մասը կոմերիտականներ էին:

Ետպատերազմյան տարիները դարձան Հայաստանի կոմերիտմիության աշխատանքային նոր սխրանքի ժամանակաշըրջան: Նա մասնակցեց հանրապետությունում Գյումուշի հզոր հիդրոէլեկտրակայանի շինարարությանը, իր ներկայացուցիչներն ուղարկեց վերականգնելու պատերազմից ավերված շրջաններն ու քաղաքները, կուսակցության կոչով մասնակցեց խամ ու խոպան հողերի յուրացմանը, Հեռավոր Արևելքի հզոր նորակառույցների շինարարությանը: Մեծ է նրա ավանդը «Արփա-Սևան» թունելի կառուցման գործում:

Հայաստանի կոմերիտմիությունը, հավատարիմ մնալով կոմունիստական կուսակցության ու սովետական ժողովրդի ավանդույթներին, երիտասարդությանը դաստիարակում է հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների բարեկամության ոգով:

Կոմերիտմիությունն ամենուր՝ Երևանի մետրոպոլիտենի, Հայաստանի ատոմակայանի կառույցներում, արդյունաբերական ձեռնարկություններում ու կոլտնտեսային դաշտերում, Բայկալ-Ամուրի մայրուղում, Իջևան-Հրազդան երկաթուղու շինարարությունում, այնտեղ, ուր կանչում է կուսակցությունը: Եվ ամենուր նա նոր էջեր է գրում իր հերոսական պատմության մեջ:

Իր աշխատանքային և մարտական սխրանքի համար ճայաստանի կոմերիտմիությունը 1981 թ պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով: