Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս շրջվում են չորս կողմ, և գլուխն անտեղի պտտելու կարիք չի լինում Այդպես իր համար նստում է նապաստակը, հանգստանում, մինչև որ տեսնում է ծլկելու ժամանակն է

Ավելի ցուրտ վայրերում ապրում է սպիտակ նապաստակը։ Ձմռանն անտառները ծածկվում են ձյան վերմակով Վատ կլիներ նապաստակի վիճակը, եթե նա մնար մոխրագույն, ինչպես ամռանը Եվ ահա գորշ նապաստակն աշնանը մազափոխվում է մոխրագույն մազածածկույթի փոխարեն աճում է ձյունաճերմակը Միայն ականջների ծայրն ու քիթն են սև մնում։ Սպիտակ նապաստակն ավելի փոքր է, քան գորշը, բայց նրա հետքերն ավելի լայն են ասես նա գորշից ավելի խոշոր է։ Բանն այն է որ սպիտակ նապաստակը սովորաբար շարժվում է խոր ձյան միջով, և նրա թաթերին խիտ մազածածկույթ է գոյանում Դրա շնորհիվ նա կարողանում է ձյան վրայով շարժվել առանց նրա մեջ խրվելու

Գորշ նապաստակն ապրում է տաք վայրերում և իր ժամանակավոր բույնը շինում է անմիջապես գետնին, իսկ սպիտակ նապաստակը տունդրայում անգամ բույն է փորում

Ե՚վ գորշ, և սպիտակ էգ նապաստակներն ունենում են երեքից մինչև վեց ձագ Ծնվում են նրանք բաց աչքերով, մազածածկ ասես հասուն նապաստակի խաղալիք պատճենը լինեն Տարվա մեջ նապաստակները ձագ են ունենում երկու, երբեմն չորս անգամ

Մայր գորշ նապաստակը մնում է ձագերի մոտ, իսկ սպիտակը ձագերին կերակրելուց հետո նրանց բոլորովին մենակ է թողնում Սակայն դա ամենևին էլ անմիտ ու դաժան վարմունք չէ, որովհետև, եթե մայրը շարունակ նրանց մոտ վազեր, գիշատիչ կենդանիները մոր հետքով հեշտությամբ կգտնեին փոքրիկներին Իսկ այդպես ձագը լուռ ու անշարժ նստում է տեղում, և նրան ոչ մի վտանգ չի սպառնում։

Նապաստակի կաթը շատ սննդարար է վեց անգամ ավելի յուղալի է քան կովի կաթը, այնպես որ մեկ անգամ կերակրելուց հետո ձագը 3—4 օր կուշտ է լինում։ Իսկ հետո նա սկսում է շարժվել և «ձայն հանել»

Ահա այդ ժամանակ մայրն սկսում է փնտրել իր ձագերին Եվ պարտադիր չէ, որ անպայման իր ձագերին գտնի ցանկացած մայր նապաստակ կարող է կերակրել ցանկացած ձագի Իսկ ևս 3—4 օր անց ձագերն արդեն կարող են խոտ ուտել։ Սկզբում, որպեսզի քիչ հետքեր թողնեն, նրանք ուտում են իրենց շրջակայքում եղած ամբողջ խոտը Իսկ հետո արդեն սկսում են ցատկոտել ու հեռուն գնալ

Երբ նապաստակի հետք տեսնեք, աշխատեցեք կռահել, թե որ կողմ է նա վազել


Նապոլեոն Բոնապարտ

1769 - 1821

Այս մարդու արտասովոր ճակատագրի մասին գրվել են բազմաթիվ վեպեր, բանաստեղծություններ, գիտական աշխատություններ

Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում բոլորին անհայտ հրետանու կրտսեր լեյտենանտը, որ ծնվել էր Միջերկրական ծովի ֆրանսիական Կորսիկա փոքրիկ կղզում, նախ դարձավ ֆրանսիական հանրապետության հեղափոխական բանակի գեներալ, ապա, 1804 թ. իրեն հռչակեց Ֆրանսիայի կայսր

Նապոլեոն Բոնապարտն օժտված էր բացառիկ ընդունակություններով Նա խելացի էր, կրթված, զորավարական մեծ տաղանդի տեր, խիզախ էր ու վճռական 1789—1794 թվականների Ֆրանսիական