Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Սովետական Սիության կոմունիստական կուսակցության (ՍՄԿԿ) բաղկացուցիչ մասն է, նրա մարտական ջոկատներից մեկը: Այն անցել է հեղափոխական պայքարի և աշխատանքային խիզախումների ուղի: Դեռևս սովետական կարգերից առաջ հայ բոլշևիկները (կոմունիստները) ղեկավարում էին ճայաստանի աշխատավորների պայքարն ընդդեմ շահագործողների, վառ պահում լուսավոր գալիքի հանդեպ հայ ժողովրդի հավատն ու հույսը: Նրանցից շատերը Վ Ի Լենինի մերձավորագույն զինակիցներն էին, ՍՄԿԿ-ի ականավոր գործիչներ: Պրոլետարիատի հեղափոխական պայքարի տարեգրության մեջ ոսկե տառերով enն գրված Ստ Շահումյանի, Բ Կնունյանցի, Ի Լալայանցի, Ս Սպանդարանի, Ալ Սյասնիկյանի, Կամոլի անունները:

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո, 1920 թ հունիսին, կազմակերպորեն ձևավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ): Նույն թվականի նոյեմբերին ճայաստանում հաստատվեցին սովետական կարգեր Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ սկսվեց նոր դարագլուխ սկիզբ դրվեց նրա ազգային վերածննդին, երջանիկ ու ապահով կյանքին Սովետական Հայաստանի աշխատավորները ՀԿԿ-ի գլխավորությամբ ձեռնամուխ եղան հանրապետությունը շենացնելու, նոր կյանք կառուցելու գործին Պատմական կարճ ժամանակաշրջանում Սովետական Հայաստանը դարձավ զարգացած արդյունաբերություն և առաջավոր գյուղատնտեսություն ունեցող հանրապետություն: 1941 թ հունիսի 22: Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Ահեղ վտանգ կախվեց մեր երկրի գլխին Սովետական ողջ ժողովուրդը ոտքի ելավ ֆաշիստական հորդաներից պաշտպանելու հայրենիքը: Ռազմաճակատի առաջին գծում էին կոմունիստները, նրանց մեջ՝ նաև հայ կոմունիստները Անմահ սխրանքներով նրանք իրենց հավատարմությունն արտահայտեցին մեծ Լենինի հաղթական դրոշին ու սովետական կարգերին, ցուցաբերեցին իրենց անսահման նվիրվածությունը հայրենիքին:

Լռեցին հրանոթները Սովետական ժոխղովուրդը ՍՄԿԿ-ի գլխավորությամբ սկսեց բուժել պատերազմի հասցրած վերքերը Աննախադեպ զարգացում ապրեց Սովետական Հայաստանը, նրա տնտեսությունը,