Նրա նավամատույցները ձգվում են տասնյակ կիլոմետրեր
Հոլանդիան աշխարհին տվել է նշանավոր շատ մարդիկ, որոնցից են մեծ հումանիստ, գիտնական Էրազմ Ռոտերդամցին, նկարիչ Ռեմբրանդը, փիլիսոփա Սպինոզան, գրող Մուլտատուլին
Նմանություն
Եղբորս նվիրեցին պրոյեկցիոն լապտեր և զանազան հեքիաթների պատկերներով ժապավեններ Եթե այդ ժապավենները դիտենք լույսի դիմաց պահած, ապա պատկերներն այնքան փոքր կերևան, որ գրեթե ոչինչ չես զանազանի Իսկ, այ, երբ այդ նկարները ցուցադրվում են պրոյեկցիոն լապտերի օգնությամբ, դրանք խոշորանում են, և ամեն ինչ պարզ երևում է Եղբայրս փորձեց փոքրիկ ճանճը մեծ նկարել, բայց նման չստացվեց Եղբայրս զարմացավ ինչպե՞ս է, որ պրոյեկցիոն լապտերը փոքր նկարները կարողանում է մեծացնել, իսկ ինքը չի կարողանում մեծ ճանճ նկարել.
—Պատճառն այն է,— բացատրեց հայրիկս,— որ ճանճի թևերը փոքր են ստացվել, իսկ տոտիկները մեծ, գլուխն էլ երկար Քո նկարում չկա համեմատականություն
— Ինչ չկա՞
— Հա-մե-մա-տա-կա-նու-թյուն Օրինակ, եթե դու ճանճի տոտիկը մեծացրել ես 3 անգամ, ապա նրա մարմնի մյուս մասերն էլ պետք է մեծացնես 3 անգամ' և երկարությամբ, և լայնությամբ Այդ դեպքում նկարված ճանճը նման կլինի իսկականին Իսկ քո ճանճն ասես ծուռ հայելու մեջ արտացոլված պատկեր լինի
Եղբայրս որոշեց այդ ամենը ստուգել Թափանցիկ, բարակ ժապավենի վրա նա տուշով մի եռանկյուն գծեց և ճշգրիտ չափեց նրա կողմերը՝ 3, 4 և 5 մմ Ժապավենը տեղավորեց պրոյեկցիոն լապտերի մեջ, և պատին անմիջապես հայտնվեց մի մեծ եռանկյուն Հետո չափեց այդ եռանկյան կողմերը ստացվեց 30, 40 և 50 մմ, այսինքն յուրաքանչյուր կողմը մեծացավ ճիշտ 10 անգամ Դա նշանակում էր, որ նկարված և պատին հայտնված եռանկյունների համապատասխան կողմերը համեմատական են