Կոմպոզիտորն այդպիսի փառքի արժանացավ ոչ միայն իր վիթխարի, կենսահաստատ տաղանդի, այլև հայրենիքի նկատմամբ տածած մեծ սիրո շնորհիվ։
Գրող Ա Ն Տոլստոյին են պատկանուս կոմպոզիտորի ստեղծագործության ուղղվածությունը թերևս առավել ճշգրիտ բնորոշող հետևյալ խոսքերր «Շոստակովիչն իր ականջը հպել է հայրենիքի ճիշտ սրտին ». Իրոք, կոմպոզիտորի ստեղծագործություններում արտացոլում են գտել ժամանակի ամենահրատապ, ամենասուր հարցերը, դրա համար էլ նրա երաժշտությունը բոլորին հուզում է։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ մեր երկիրը դժվարին ու ծանր ժամանակներ էր ապրում, Շոստակովիչը հայրենիքը սիրող ու նրան նվիրված որդու ողջ կրքով ստեղծեց տառապանքով ու ատելությամբ, պայքարով ու հաղթանակի հրճվանքով լեցուն իր Յոթերորդ՝ «Լենինգրադյան սիմֆոնիան»։
Կոմպոզիտորն ստեղծել ու մարդկությանն է պարգևել 15 սիմֆոնիա, 15 լարային կվարտետ, օպերաներ, բալետներ, օրատորիաներ, կանտատներ, երգչախմբի համար գրված պոեմներ, ջութակի ու դաշնամուրի կոնցերտներ նվագախմբի հետ, օպերետ, երաժշտություն կինոֆիլմերի ու թատերական ներկայացումների համար։
Շչեպկին Միխայիլ Սեմյոնովիչ
1788— 1863
Շչեպկինի անունը հարազատ է ամեն մի ռուս մարդու, ամեն մի թատերասերի։ Նա առաջին ռուս դերասանն էր, որ բեմում խոսում ու գործում էր այնպես, ինչպես կյանքում։ Նրա կերտած կերպարները ոչ թե մտացածին էին, այլ իրական։ Արվեստում Շչեպկինն ընթացել է այն ուղիով, որով ընթացել են ռուս մեծ գրողներ Պուշկինը, Գոգոլը
Շչեպկինը ծնվել է Կուրսկի մերձակայքում։ Նա ճորտ գյուղացու զավակ էր Յոթ տարեկան էր Միշան, երբ իր տիրոջ տնային թատրոնում առաջին անգամ ներկայացում տեսավ, որը խորապես ցնցեց նրան։ Այն ժամանակ շատ կալվածատերեր իրենց տնային թատրոններն ունեին, ուր որպես դերասան հանդես էին գալիս ճորտերը։ Ուշիմ տղայի ընդունակությունները նկատելով կալվածատերը որոշում է նրան ուսումի տալ։ Միշան լավ էր սովորում, շատ կարդում էր, խաղում դպրոցական ներկայացումներում։
Մի անգամ, Կուրսկ քաղաքի գիմնազիայի բացմանը, նա հանդես եկավ ողույնի խոսքով և այնքան զգացմունք ու տաղանդ դրսևորեց, որ կալվածատերը նրան թույլատրեց ընդունվելու թատրոն։ Շչեպկինը միանգամից սկսեց հաջողությամբ խաղալ հին կատակերգություններում։ Մնալով ճորտ, այսինքն՝ կալվածատիրոջ սեփականությունը, տաղանդավոր դերասանը շուրջ 20 տարի թափառում էր քաղաքից քաղաք հանդես գալով տարբեր թատերախմբերում։ Իր զարմանալիորեն ճշմարտացի ու նուրբ խաղով նա ապշեցնում էր բոլորին։ Իր տաղանդը նա զարգացնում էր ինքնակրթությամբ։ Ընկերների օգնությամբ փրկագնով ազատվելով ճորտական կախումից՝ Միխայիլ Սեմյոնովիչ Շչեպկինը «ազատ» մարդ դարձավ միայն 35 տարեկանի շեմին, երբ վաղուց արդեն հայտնի դերասան էր Ռուսաստանում։
Նա հրավիրվեց Մոսկվայի Փոքր թատրոն։ Նրան շրջապատում էին կրթված մարդիկ դերասաններ, գրողներ, պրոֆեսորներ, որոնք շուտով դարձան նրա բարեկամները։ Նրանց մեջ էին Պուշկինը, Գոգոլը, Բելինսկին, Գերցենը։
Շչեպկինը խաղացել է բազմաթիվ դերեր ձատկապես լավ էր խաղում նա Ֆամուսովի դերը ռուս հայտնի գրող Գրիբոյեդովի «խելքից պատուհաս» պիեսում