Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և Քաղաքագլխի դերը Դոգոլի «Ռևիզոր» կատակերգության մեջ։ Այս կատակերգությունն ստեղծելիս Դոգոլը օգտվել է Շչեպկինի խորհոլրդներից։

Տաղանդավոր դերասանը բեմում կերտել է հասարակ մարդկանց՝ գյուղացու, զինվորի, նավաստու, արհեստավորի, մանր աստիճանավորի մի շարք վառ կերպարներ։ Շչեպկինը կարողանում էր ցույց տալ իր հերոսների ժողովրդական նկարագիրը, բնական խելքը, հնարամտությունը։ Նա հանդիսատեսին հարկադրում էր կարեկցանք տածել դեպի ժողովրդից ելած մարդը։

Շեքսպիրի, Պուշկինի պիեսների դերերի կատարումով վառ կերպով դրսևորվել է Շչեպկինի որպես ողբերգակ դերասանի օժտվածությունը։

Իր ժամանակի դերասաններից Շչեպկինն առաջինն էր, որ բեմում հանդես եկավ նաև որպես ասմունքող հատվածներ արտասանելով գեղարվեստական ստեղծագործություններից։

Շչեպկինի տաղանդն անզուգական էր ճումորի և կենսունակության հետ շաղախված նրա անկեղծությունն ու խորությունը հիացնում էին հանդիսատեսին Հայտնի քննադատ ու արվեստաբան Վ Գ Բելինսկին նրա խաղը հանճարեղ էր համարում։

Շչեպկինի «Հիշատակարանը», որ նա գրում էր ողջ կյանքում, դերասանի արվեստի մասին խիստ արժեքավոր դիտողություններ ու խորհուրդներ է պարունակում։ Դրանք անվանում են Շչեպկինի ավանդներ։ Դերասանները մինչև օրս հետևում են Շչեպկինի՝ «Կերպարները վերցնել կյանքից ու բնությունից» ավանդին։ Նա գտնում էր, որ դերասանը ոչ թե պետք է պատճենի, նմանակի կյանքը, այլ թափանցի «դերի հոգու խորքը», այսինքն՝ հասնի ստեղծվող կերպարի վերամարմնավորմանը Շչեպկինը դերասանից հանջում էր համառ ու քրտնաջան աշխատանք։

«Նա մեծ դերասան էր, դերասան կոչումով և աշխատանքով Ռուսական բեմում նա կերտեց ճշմարտությունը», — Շչեպկինի մասին այսպես է ասել նրա բարեկամներից մեկը՝ ռուս հեղափոխական գրող և հրապարակախոս Ա Ի Գերցենը։

Շվեյցարիա

(Շվեյցարական Կոնֆեդերացիա)

Շվեյցարիան գտնվում է Արևմտյան եվրոպայի գրեթե կենտրոնում Երկրի երեք հինգերորդ մասն զբաղեցնում են ուղղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով

Շվեյցարիայում մինչև այժմ պահպանվել է մի գեղեցիկ լեգենդ դիպուկ նետաձիգ Վիլհելմ Տելլի մասին Շատ դարեր առաջ Շվեյցարիայում իշխում էին ավստրիացիները, որոնք դաժանորեն ճնշում էին շվեյցարացիներին Ավստրիական կուսակալը գլխարկը կախել էր իր տան առջև ցցված ձողից և հրամայել, որ շվեյցարացիներն անցնելիս խոնարհվեն նրա առջև Ազատասեր Վիլհելմ Տելլը հրաժարվում է կատարել կուսակալի վիրավորական քմահաճույքը Կատաղած բռնակալը հրամայում է բռնել նրան իբրև պատիժ Տելլը պետք է նետահարեր իր որդու գլխին դրված խնձորը Նրա արձակած նետը ծակում անցնում է խնձորը՝ առանց վնասելու տղային Երկրորդ նետը ծակում է բռնակալի կուրծքը Դա դառնում է ապստամբության ազդանշան, և շվեյցարացիները զավթիչներին վտարում են երկրից. Այսպես է պատմում լեգենդը Իրականում