Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շվեյցարական ժողովրդի պայքարը երկարատև էր ու դաժան։

1291 թ երեք կանտոններ (շրջաններ) միմյանց հետ կնքեցին ավստրիացիների դեմ համատեղ պայքարելու պայմանագիր Հետո աստիճանաբար նրանց միացան նաև մյուս կանտոնները —Ժողովուրդը ոտքի ելավ հանուն իր անկախության և հաղթեց 19-րդ դարի վերջից այդ պետությունը կոչվում է Շվեյցարական Կոնֆեդերացիա («կոնֆեդերացիա» նշանակում է «միություն»)։ Նրա կազմի մեջ մտնում են 23 կանտոններ

Շվեյցարիան մշտական բանակ չունի Ավելի քան 160 տարի է, որ նա չի մասնակցում ոչ մի պատերազմի 1815 թ Շվեյցարիայում օրենք է ընդունվել նրա «մշտական չեզոքության», այսինքն՝ միջազգային որևէ ընդհարման չմիջամտելու մասին Տևական խաղաղությունը նպաստել է նրա տնտեսության զարգացմանը

Շվեյցարիան զարգացած կապիտալիստական երկիր է

Շվեյցարիայի ընդերքը աղքատ է օգտակար հանածոներով Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է ուրիշ երկրներից Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որ Շվեյցարիայում զարգացած են ժամագործությունը, ոսկերչությունը և ուրիշ այնպիսի ճյուղեր, որոնք քիչ հումք են պահանջում Շվեյցարիան հռչակված է հատկապես իր ժամացույցներով Այստեղից ամեն տարի զանազան երկրներ է առաքվում շուրջ