Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

80 մլն ժամացույց. Շվեյցարական բանկիրները մեծ դեր են խաղում ողջ կապիտալիստական աշխարհի ֆինանսական գործերում

Երկիրը հարուստ է լեռնային հրաշալի արոտավայրերով, այդ պատճառով էլ զարգացած անասնապահություն ունի Երկրագործությամբ զբաղվելն ավելի դժվար է Շուրջն ամենուրեք լեռներ են, մշակելու հարմար հողերը քիչ, դրա համար էլ գյուղացիները մշակում են պիտանի ամեն մի հողակտոր Գյուղատնտեսական սեփական արտադրանքն, այնուամենայնիվ, չի բավականացնում, և հարկադրված այն ներմուծում են արտասահմանից

Չեզոք Շվեյցարիայում ապաստան են գտել Եվրոպայի բոլոր երկրների հեղափոխականները Մոտ յոթ տարի (ընդմիջումներով) այստեղ ապրել է Վ Ի Լենինը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի մոտ գտնվող Ցիմերվալդ գյուղում 1915 թ գումարվել է շատ կարևոր մի կոնֆերանս, որը բանվորական շարժման պատմության մեջ հայտնի է Ցիմերվալդի կոնֆերանս անունով Նրա աշխատանքներին մասնակցել է Վ Ի Լենինը Ժնևում տպագրվել է «Պրոլետարի» բոլշևիկյան թերթը Ժնևի համալսարանի գրադարանում իր աշխատություններն է գրել Վ Ի Լենինը

Ժնևը հաճախ է հիշատակվում կապված միջազգային կարևոր իրադարձությունների հետ։ Այդ քաղաքում կան միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այստեղ հաճախ հրավիրվում են միջազգային կոնֆերանսներ, տեղի են ունենում հանդիպումներ, բանակցություններ

Շվեյցարիայում ապրում են բավականաչափ հայեր։ Նրանք այստեղ հաստատվել են սկսած 17-րդ դարից 19-րդ դարի կեսից Շվեյցարիայում բարձրագույն կըրթություն են ստացել բազմաթիվ հայ մտավորականներ Այստեղ ապաստան են գտել և գործել նաև հայ բոլշևիկներ, հրատարակել թերթեր ու քաղաքական գրականություն Այժմ Շվեյցարիայում ապրում է 8 հզ հայ, գլխավորապես ժնև, Լոգան և Ցյուրիխ քաղաքներում Նրանք հիմնականում առևտրականներ, բարձրորակ մասնագետներ, ձեռնարկատերեր բանկերի պաշտոնյաներ են Համայնքի ազգային կյանքը կազմակերպում է «Շվեյցարիայի հայոց միությունը» Հայ համայնքն ունի իր դպրոցը, միությունները, հրատարակում է պարբերական Ժնևի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն Շվեյցարիայի հայ համայնքը սերտ կապեր է պահպանում Սովետական Հայաստանի հետ


Շրի Լանկա

(Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն)

Շրի Լանկան պետություն է Ասիայում Տեղավորված է Հնդկաստանից մի նեղ նեղուցով բաժանված համանուն կղզու վրա Կղզին շրջապատված է կորալյան խութերով, ափամերձ ջրերում կան շատ ձկներ և մարգարտաբեր փափկամորթներ Շրի Լանկա անվանումը վերականգնվել է 1972 թ Եվրոպական գաղութարարները, որոնք չորս դար շարունակ տնօրինում էին Շրի Լանկայում, երկիրն ու կղզին անվանում էին Ցեյլոն Երկիրն անկախություն ձեռք բերեց միայն 1948 թ

Կղզու մեծ մասն զբաղեցնում են ցածրադիր դաշտավայրերը Միայն հարավում բարձրանում է ցածրալեռնային զանգվածը Հասարակածը մոտ է կղզուն, այդ պատճառով