քշվել են հատուկ նրանց համար առանձնացված շրջանները (ամենաանբերրի գյուղական վայրերում և ամենախղճուկ քաղաքներում) Բանտ ընկնելու սպառնալիքի տակ աֆրիկացին չի կարող հեռանալ իր բնակավայրից, եթե հավաքագրված չէ սպիտակների համար աշխատելու հանքահորում, պլանտացիայում, իբրև սևագործ բանվոր՝ գործարանում կամ ծառա որևէ հարուստի տանը
ՀԱՀ-ում ռասիստական կարգերը պահպանվում են դաժան միջոցներով Դույզն իսկ անհնազանդությունը պատժվում է խստագույնս Ամեն մի ոստիկան կարող է առանց պատճառի ձերբակալել աֆրիկացուն և բանտ նետել, որտեղ բանտարկյալներին տանջում են, հաճախ էլ առանց դատ ու դատաստանի սպանում Ռասիստները հատկապես դաժանորեն են պատժում նրանց, ովքեր պայքարի են ելնում ռասիստական վարչակարգի դեմ Սակայն ոչ մի դաժանություն չի կարող ընկճել Հարավային Աֆրիկայի ազատության մարտիկներին Պայքարը շարունակվում է, և այդ պայքարի առաջին շարքերում ՀԱՀ-ի կոմունիստներն են
Այդ պայքարն առանձնապես ուժեղացել և մեծ թափ է ստացել մերձակա երկրներում՝ Անգոլայում և Մոզամբիկում աֆրիկական ազատագրական շարժման հաղթանակից հետո
Հարավսլավիա
(Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետություն, ՀՍՖՀ)
Հարավսլավիան Բալկանյան թերակղզում գտնվող երկրներից ամենամեծն է Նրա տարածքում կան ընդարձակ դաշտավայրեր և անտառածածկ բարձր լեռներ, սարահարթեր և մշտադալար բուսականությամբ ծովափնյա շրջաններ Հարավ-արևմուտքից երկիրը ողողվում է Ադրիատիկ ծովի տաք ջրերով, որին հարավսլավացիներն անվանում են Յադրան
Հարավսլավիան բազմազգ պետություն է Երկրում ապրում են սերբեր, հորվաթներ, սլովեններ, մակեդոնացիներ, չեռնոգորցիներ և ուրիշ ժողովուրդներ Այդ ժողովուրդների պատմությունը լի է ողբերգական ու հերոսական բազմաթիվ էջերով
Դարեր շարունակ Հարավսլավիանգ գտնվել է Թուրքիայի և Ավստրիայի լծի տակ Բայց նրա ժողովուրդները մշտապես անհաշտ պայքար են մղել օտարերկրյա զավթիչների դեմ Այդ պայքարում նրանց օգնել են սլավոնական մյուս ժողովուրդները և ամենից առաջ ռուս ժողովուրդը 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը լիակատար անկախություն բերեց սերբերին և չեռնոգորցիներին Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտությունից հետո, 1918 թ, Հարավսլավիայի բոլոր ժողովուրդները միավորվեցին մեկ պետության՝ սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության մեջ Ավելի ուշ այդ պետությունն սկսեց անվանվել Հարավսլավիայի թագավորություն
1941 թ ապրիլին Հարավսլավիան օկուպացրին հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների զորքերը Սակայն ժողովուրդը, կոմունիստների գլխավորությամբ, ելավ ազատագրական պայքարի Այդ հերոսական պայքարը տևեց ավելի քան չորս տարի Ֆաշիստական լծից ազատագրվելու գործում Հարավսլավիային օգնության հասավ սովետական բանակը 1945 թ նոյեմբերի 29-ին Հարավսլավիան հռչակվեց ժողովրդական հանրապետություն Ժողովուրդը դարձավ իր երկրի տերը և կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ ձեռնամուխ եղավ սոցիալիզմի կառուցմանը
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը