Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սոցիալիստական վեց հանրապետությունների՝ Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Սլովենիայի, Հորվաթիայի, Չեռնոգորիայի ֆեդերացիա է (այսինքն՝ միավորում)

Մինչև պատերազմը Հարավսլավիան հետամնաց գյուղատնտեսական երկիր էր Հողը պատկանում էր կալվածատերերին և կուլակներին։ Շատ գյուղացիներ բոլորովին հող չունեին Գործարաններն ու ֆաբրիկաները սակավաթիվ էին, եղածն էլ հիմնականում պատկանում էր օտարերկրյա կապիտալիստներին Պատերազմի տարիներին երկրի տնտեսությունը քայքայվել էր Ժողովրդական իշխանությունը հողը տվեց գյուղացիներին, իսկ գործարաններն ու ֆաբրիկաները դարձան պետության սեփականությունը

Ժողովրդական իշխանության տարիներին Հարավսլավիան մեծ հաջողությունների է հասել նոր կյանքի կառուցման գործում, անճանաչելիորեն փոխվել է երկրի