Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսքը։ Արագ թափով աճում է նրա արդյունաբերական հզորությունը։ Սոցիալիստական Հարավսլավիայում արտադրում են ավտոմեքենաներ ու էլեկտրոնային սարքեր, տրակտորներ ու կոմբայններ, հեռուստացույցներ ու սառնարաններ, կահույք ու դեղորայք, թաղանթանյութ (ցելյուլոզա), թուղթ և բազմազան այլ ապրանքներ։ Սովետական Միությունը Հարավսլավիային օգնում է կառուցելու և վերակառուցելու արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։

Դանուբի և նրա վտակներ Սավայի ու Տիսայի՝ տաք կլիմա ունեցող հովիտների արգավանդ հողերում լավ աճում են հացահատիկ, եգիպտացորեն, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ, խաղող։

Ադրիատիկ ծովի ափի երկայնքով, որտեղ ավելի տաք է ու արևոտ, հասունանում են նարինջը, ձիթապտուղն ու թուզը։ Լայնորեն զարգացած է անասնապահությունը, հատկապես խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը։

Ադրիատիկի ծովափի մեղմ կլիման այստեղ է ձգում զբոսաշրջիկների: Հարավսլավիայում