Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան բազմաթիվ գեղեցիկ քաղաքներ` մայրաքաղաք Բելգրադը, Սարաևոն, Զագրեբը, Սպլիտը, Դուբրովնիկը։ Սրանք հնագույն քաղաքներ են։ Մզկիթների բարձր մինարեներն այստեղ հարևանում են տաճարների գմբեթների հետ, դեռևս միջնադարում կառուցված շենքերից վեր խոյանում են հեռուստատեսային աշտարակները, բետոնից և ապակուց կառուցված ժամանակակից շենքի կողքին կարելի է տեսնել արևելյան ոճով շինված փայտե տուն։

ՍՍՀՄ-ի և Հարավսլավիայի ժողովուրդները վաղուց ի վեր կապված են մեծ բարեկամությամբ, որն ամրապնդվել է ֆաշիզմի դեմ մղված ընդհանուր պայքարում ՍՍՀՄ-ի և ՀՍՖՀ-ի միջև համագործակցությունն ամրապնդվում է նաև այսօր, բոլոր բնագավառներում՝ քաղաքական ու մշակութային, գիտատեխնիկական ու տնտեսական։

Բարեկամական սերտ կապեր են հաստատվել նաև Հարավսլավիայի և Սովետական Հայաստանի միջև։ Երևանն ու Տիտոգրադը դարձել են եղբայր քաղաքներ։

Հարվածային կառույցներ

Ձեր քաղաքում, գյուղում կամ դրանց մերձակայքում, անկասկած, կան շինհրապարակներ, ուր խոշոր շինարարություն է գնում․ աստիճանաբար բարձրանում են նոր գործարանի մասնաշենքեր կամ մետալուրգիական կոմբինատի դոմնաներ, գցվում են երկաթգծի ռելսեր, կառուցվում է էլեկտրակայան կամ անասնապահական ֆերմա։ Ամենուրեք աշտարակային կռունկներ են, շինարարական մեքենաների աղմուկ։ Երկիրը կառուցվում է։

Այն միշտ կառուցվել է:

Քսանական թվականներ։ Ամենուրեք սով է, աղքատություն, ավեր։ Անգործության են մատնված գործարաններն ու ֆաբրիկաները, չեն աշխատում երկաթուղիները։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ սովետական մարդիկ սկսում են կենսագործել սոցիալիզմի կառուցման լենինյան պլանը։ Նրանք աշխատում են մոռացած քուն ու դադար, անտեսելով շոգն ու ցուրտը։ Այն ժամանակ կուսակցական և կոմերիտական ժողովներում հաճախ էին կայացնում այսպիսի որոշումներ «հերթափոխն ավարտել ամբողջ աշխատանքը կատարելուց հետո միայն», «արտադրամասից հեռանալ միայն բոլոր հաստոցները վերանորոգելուց հետո»:

Տարիների հետ մեր հայրենիքի քարտեզի վրա հայտնվում էին ավելի ու ավելի շատ նորակառույցներ: Դրանց մեջ միշտ առանձնանում էին գլխավորները, որոնցից էին Շատուրայի էլեկտրակայանը, մեքենաշինական նոր գործարանը Կրամատորսկում, Բերեզնիկիի քիմիական կոմբինատը, Կուզնեցկի մետալուրգիական կոմբինատը, Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատը, Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, Թուրքսիբը, Ամուրի Կոմսոմոլսկը և այլ արդյունաբերական ձեռնարկություններ, երկաթուղիներ, քաղաքներ: Մեր հանրապետությունում այդպիսի կառույցներից էին Ձորագետի հիդրոէլեկտրակայանը, Շիրակի ջրանցքը՝ «Շիր-կանալը» և այլն:

Խոշորագույն կառույցներում աշխատող առաջավոր բանվորների շարքերում էլ ծնունդ առավ հարվածայնության զանգվածային շարժումը։ Հարվածայնությունը աշխատավորների կամավոր մրցությունն է աշխատանքի լավագույն արդյունքների ու բարձր (հարվածային) տեմպերի հասնելու համար։

Գիտակցելով, որ աշխատում են ոչ թե կապիտալիստների կամ ուրիշ տերերի, այլ հենց իրենց համար, իրենց սովետական իշխանության համար, մարդիկ ձգտում էին որքան հնարավոր է լավ ու արագ կառուցել երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործարանը, կոմբինատը, էլեկտրակայանը։ Նրանք աշխատում էին հարվածայնորեն։ Այստեղից էլ առաջացավ հարվածային կառույցներ անվանումը։

Մեր օրերում ևս հարվածային կառույցներն արագորեն փոխում են երկրի տեսքը։ Այսպես, օրինակ, խոպանի յուրացումից հետո կերպարանափոխվեց Ղազախստանը։ Օրեցօր գեղեցկանում է ոչ սևահողային երկրամասը, որի գյուղատնտեսության զարգացմանը կօգնեն հարվածային բազմաթիվ կառույցներ։

Այսօր մեր հայրենիքի հարվածային կարևորագույն կառույցներից են և Արևմտա-Սիբիրական արդյունաբերական համալիրը, որն ապագայում երկրին կտա մեզ մոտ արդյունահանվող նավթի ու բնական գազի ամբողջ քանակության մոտ կեսը, սինթետիկ կաուչուկի ու պլաստմասսաների զգալի մասը, և Սայանա-Շուշենսկոյեի ՀԷԿ-ը, որը կլինի ամենահզորն աշխարհում, և Բայկալ-Ամուրի մայրուղին (ԲԱՄ), որի շինարարությունը գրեթե ավարտվել է։ Այս նոր մայրուղին կօգնի էլ ավելի արդյունավետ