Այս էջը հաստատված է
յուրացնելու Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնական հարստությունները։ Այստեղ կհիմնվեն նոր գործարաններ, քաղաքներ, ավաններ, էլ ավելի կծաղկի այդ լայնարձակ, անտառապատ երկրամասերը։ Մեր հանրապետության հարվածային կառույցներից են արդեն ավարտված «Արփա-Սևան» ջրատարը, Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին հերթը, որն էլեկտրաէներգիա է մատակարարում Անդրկովկասի երեք հանրապետություններին, «Զվարթնոց» օդանավակայանը, ինչպես նաև Երևանի մետրոն, Իջևան-Հրազդան երկաթուղին, որոնց շինարարությունը շարունակվում է։
Հարվածային աշխատանքի օրինակ ցույց տալով՝ մեր երկրի բոլոր հարվածային կառույցներում անձնվիրաբար աշխատում են հազարավոր կոմերիտականներ՝ ձեր ավագ ընկերները։