Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1795թ. պարսից Աղա Մահմեդ խանը արշավում է Վրաստան: Ըստ ավանդության, Սայաթ-Նովան, լսելով այդ լուրը, Հաղպատից գալիս է Թիֆլիս, իր զավակներին ուղարկում ապահով վայրեր, իսկ ինքը մնում է Սուրբ Գևորգ եկեղեցում: Երբ պարսիկները գրավում են Թիֆլիսը, շատերի հետ զոհվում է նաև Սայաթ-Նովան:

Սայաթ-Նովայի նման մարդկանց կյանքը, սակայն, չի ավարտվում նրանց մահով: Մեծ բանաստեղծ-աշուղն անմահացել է իր երգերով, որոնք մենք երգում ու լսում ենք ամեն օր: Նրա մասին գրվել ու ստեղծվել են գեղարվեստական երկեր, գիտական աշխատություններ, օպերա, կինոնկար: Նրա կերպարը կերտել են նկարիչներն ու քանդակագործները: Մեծ բանաստեղծի անվամբ կան դպրոցներ ու փողոցներ, գուսանական-երաժշտական խմբեր, Երևանում կանգնեցված է աղբյուր-հուշարձան: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և մի շարք այլ լեզուներով: Սայաթ-Նովայի անունն է կրում Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը:

Սառցադաշտ

Սառցադաշտերը սառույցի բազմամյա կուտակումներ են: Նրանք առաջանում են այնտեղ, ուր ձմռանը կուտակված ձյունը ամռանը չի հասցնում հալվել: Այդպես