լինում է բարձր լեռներում, Արտիկայի կղզիներում և Անտակտիդայում:
Ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրոից բարձր է լինում, սառցադաշտի մակերևույթի ձյունը հալվում է: Այն աստիճանաբար վեր է ածվում ֆիռնի՝ առանձին սառցահատիկների, որոնք ամուր միացած են լինում իրար: Սակայն դա դեռևս համատարած սառույց չէ:
Շատ ամառներ ու ձմեռներ պետք է անցնեն դեռ, մինչև որ հալված ձնաջուրը, ֆիռնի ձևով սառչելով, այն դարձնի համատարած սառույց: Լեռներում սառցադաշտերի հաստությունը լինում է մինչև 100 մ, իսկ Անտակտիդայում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող Գրենլանդիա կղզում՝ 3-4 կմ:
Բոլոր սառցադաշերը շարժվում են: Այդպիսի հատկություն ունի սառույցը, երբ սառցադաշտերը շատ է հաստանում, սառույցն իր ծանրության ազդեցությամբ սկսում է դանդաղորեն հոսել:
Կովկասյան լեռնաշղթայի շատ սառցադաշտեր տարվա ընթացքում տեղաշարժվում են մոտ 100 մ, Տյան Շանի և Պամիրի լեռների խոշոր սառցադաշտերը 150-300 մ, իսկ Հիմալայների որոշ սառցադաշտեր՝ 700-1300 մ:
Պատահում է, որ իր ճանապարհին սառցադաշտը հանդիպում է քարե սահանքների: Այդ դեպքում սառցադաշտը շատ տեղերից ջարդվում է: Առաջանում են թեք սառցադաշտեր, որոնք ընդհանուր սառցադաշտերի ամենավտանգավոր ու դժվար անցանելի տեղամասերն են:
Սառցադաշտերը անուշահամ ջրի հսկայական շտեմարաններ են: Նրանց հալոցքից առաջացած ջրից գետեր են ծնվում: Միջին Ասիայում և չորային կլիմա ունեցող այլ վայրերում լեռնային գետերը սառցադաշտերի ջրով սնում են բարեբեր հողերի վիթխարի տարածություններ:
Սառցադաշտային ժամանակաշրջան
Հեռավոր անցյալում մի քանի միլիոն տարի առաջ, այնտեղ, ուր այժմ գտնվում են Լենինգրադ, Մոսկվա և Կիև քաղաքները, աճում էին թավախիտ ու մշտադալար սաղարթավոր անտառներ: Այնտեղ թափառում էին կենդանիների բազմաթիվ հոտեր, իսկ լճերի և գետերի ափերին չէր լռում մեծ ու փոքր թռչունների հազարավոր երամների ճռվողյունը:
Այն ժամանակներում կլիման տաք էր ու կայուն, չկային ցուրտ ձմեռներ ու շոգ ամառներ:
Սակայն հետզհետե ցրտում էր: Ձմռանն անձրևի փոխարեն սկսում էր ձյուն տեղալ: Չդիմանալով ցրտին` ոչնչացան ու անհետացան ջերմասեր բազմաթիվ կենդանիներ ու բույսեր: Գնալով ցրտերն ավելի երկարատև էին դառնում: Ձմռանը տեղացող ձյունը ավելի հյուսիսային շրջաններում գարնան ու կարճ ամռան ընթացքում ամբողջապես հալվել չէր հասցնում: Տարեցտարի, հարյուրամյակ առ հարյուրամյակ այն կուտակվում էր, խտանում ու պնդանում և աստիճանաբար վերածվում հաստ սառցաշերտի:
Այնքան շատ սառույց կուտակվեց, որ առաջացավ մի քանի կիլոմետր բարձրությամբ համատարած սառցածածկույթ: Սառույցը մի յուրահատկություն ունի. երբ նրա հաստությունը բավականաչափ մեծ է լինում 100 մ-ից մինչև 3-4 կմ, այն սկսում է շարժվել, հոսել: Հնագույն սառցադաշտերը լայն լեզվակներով չափազանց դանդաղ տարածվում էին տարբեր կողմեր, շարժվում դեպի հարավ: Նրանցից սառը քամիներ էին փչում: Նրանց եզրամասերին, որտեղ նահանջած անտառների փոխարեն առաջանում էին մամոնտների թավամազ ռնգեղջյուրներ, հյուսիսային եղջերուներ, ձիեր, բիզոններ, բևեռային աղվեսներ ու կաքավներ և տունդրայի ու տափաստանին հատուկ այլ կենդանիներ:
Այդպես 10 հզ. տարի առաջ Եվրոպայում, Ասիայի հյուսիսում և Հյուսիսային Ամերիկայում հաստատվեց սառցադաշտային ժամանակաշրջանը:
Այս աշխարամասերից ու մայրացամաքներից բացի, սառցադաշտային ժամանակաշրջաններ եղել են նաև Աֆրիկայում և Ավստրալիայում:
Մի քանի հազար տարի անց կլիման սկսեց նորից տաքանալ: Սառցադաշտերը հալվեցին, իսկ հալված սառցասարերի փոխարեն մնացին քարակույտեր ու ավազաբլուրներ: Այդ բլուրները և ժայռերի կլորավուն, սառցադաշտերի ու քարերի շարժումից հարթված գագաթներն այժմ էլ կարելի է տեսնել մեր երկրի բազմաթիվ շրջաններում՝ սկսված Մերձբալթիկայից մինչև Հյուսիսային Ուրալ: