Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանք են հայ ժողովրդի պատկերացումներն աշխարհի ու մարդկային հարաբերությունների մասին: Եվ այս պատկերացումները մարմնավորելու համար ծնվում է Սասնա տան չորրորդ սերունդը` Փոքր Մհերը: Մեր վերջին ու անմահ հերոսը լուծում է հոր մահվան վրեժը, կռվում օտար թշնամու թոռների դեմ, գերում նրանց, չարաչար պատժում: Բայց նա տեսնում է նաև, որ աշխարհում դեռ լիակատար արդարություն ու ազնվություն չի հաստատվել: Եվ իր Քուռկիկ Ջալալին քշում է դեպի Վան, թրով երկփեղկում Ագռավաքար կոչվող հսկայական ժայռը, որն իր մեջ է առնում Մհերին ու նրա ձիուն: Մհերն Ագռավաքարից դուրս կելնի այն ժամանակ

Եբոր ցորեն եղավ քանց մասուր մի,
Ու գարին եղավ քանց ընկույզ մի...

Այսպես են մտածել աշխարհի ու հայ ժողովրդի մասին և հյուսել իրենց ժողովրդական վեպը հայոց լուսամիտ ու իմաստուն վիպասացները: Պատմել են ու մտապահել. մեկը պատմել է, հարյուրը լսել, և այսպես, բերնեբերան, որպես ամենասուրբ ու ճշմարտագույն պատմություն, մեր էպոսը եկել, մեզ է հասել:

«Սասունցի Դավիթ» էպոսն առաջին անգամ գրի է առել խոշոր մշակութային գործիչ, բանահավաք Գարեգին Սրվանձտյանը, 1873 թ.: Մինչև այժմ գրի է առնված շուրջ 160 պատում: 19-րդ դարի վերջից սկսած հայ շատ բանաստեղծներ, արձակագիրներ ու թատերագիրներ մշակել են մեր էպոսը կամ ամբողջովին, կամ առանձին ճյուղերով: Դրանցից դուք կարող եք կարդալ Հ. Թումանյանի ու Ն. Զարյանի «Սասունցի Դավիթ» վերնագրով մշակումները և ավելի մանրամասն պատկերացում կազմել հայոց անմահ դյուցազնավեպի մասին:

Հայկական էպոսը թագմանված է աշխարհի մի շարք լեզուներով:

Էպոսի հերոսների հատկապես Սասունցի