Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դավթի կերպարը ոգեշնչման աղբյուր է եղել շատ արվեստագետների համար: Նկարիչ Հ. Կոջոյանը մի հրաշալի կտավ է ստեղծել, իսկ քանդակագործ ու նկարիչ Ե. Քոչարի` Սասունցի Դավթին մարմնավորող արձանը, որ կանգնեցված է Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում, դարձել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը:

Սավաննա

Աֆրիկական արևից գորշացված տափաստանը տարածվել է մինչև հեռավոր, կապույտ լեռների ստորոտը: Կոշտ խոտերի՝ դանակի պես սուր տերևները կարմրավուն փոշով են պատած: Փշոտ թփերի տակից տեղ-տեղ երևում են աղյուսակարմիր կամ մուգ դարչնագույն հողի ճաքճքված ու լերկ շերտեր: Այս ու այնտեղ